Թևոսիկի սպանված եղբայրը ամուսնացած էր, ուներ երկու երեխա. news.am
Երեւանում երեկ՝ հունվարի 27-ին, հանցագործ աշխարհում հայտնի Թեւոսիկի եղբոր՝ 41-ամյա Արթուր Սաֆարյանի սպանության ահազանգը ստանալուն պես դեպքի վայր է մեկնել նաեւ Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը:
Նա NEWS.am-ի թղթակցին տեղեկացրել է, որ Արթուր Սաֆարյանին կրակել են հենց շենքի բակում, իսկ թե որտեղից, ինչ հեռավորությամբ, առայժմ պարզ չէ: Տարածքում տեսախցիկներ չկան, որը ֆիքսած կլիներ սպանությունը:
Աշոտ Կարապետյանը տեղեկացրեց, որ դեպքի վայրում հայտնաբերվել է 5 պարկուճ, մեկ գնդակ, իսկ դեպքի վայրից մոտ 120 մետր հեռավորությամբ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի հրազեն: «Միայն փորձաքննությունը կպարզի՝ այդ զենքից էր արձակված կրակոցը, որից սպանվել է, թե ոչ: Հայտնաբերված զենքը նման է այն կրակող զենքին, որից նա սպանվել է, բայց ամեն ինչ կպարզի փորձաքննությունը»,- ասաց ոստիկանապետը:
Կապված է Արթուր Սաֆարյանի սպանությունը եղբոր գործունեության հետ, թե ոչ, վաղ է ասել, ոստիկանապետը վստահեցրեց, որ բոլոր վարկածները քննվում են, օպերատիվ միջոցառումներ են ձեռնարկվում, առայժմ ոչինչ չեն կարող ասել:
Արթուր Սաֆարյանը ամուսնացած էր, ուներ երկու երեխա՝ որդի եւ դուստր, ավագը 17 տարեկան է: Նա հիմնականում գտնվում էր արտագնա աշխատանքի մեջ: Նրա եղբայրը՝ Թեւոսիկը (Թեւոս Սաֆարյանը) կալանավորված է անձի առեւանգման մեղադրանքով:
Մանրամասները այստեղ`