Բաժիններ՝

ԱՄՆ դեմոկրատները Ներկայացուցիչների պալատում վերջին տասնամյակների լավագույն արդյունքն են գրանցել

ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունը, Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում գրանցելով վերջին տասնամյակների լավագույն արդյունքը, Ներկայացուցիչների պալատում կունենա առնվազն 258 տեղ։ Այս մասին հաղորդում է Associated Press լրատվական գործակալությունը՝ նշելով, որ այս արդյունքը կուսակցության համար ամենամեծ հաջողությունն է 1992 թվականից ի վեր։

Մի քանի ընտրատեղամասերում հաղթողների անունները դեռևս հայտնի չեն։

Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները կունենան առնվազն 173 տեղ։

435 անդամ ունեցող Ներկայացուցիչների պալատում գրանցված արդյունքը ձևավորում է իշխանության բաժանման նոր իրավիճակ․ Սենատը նույնպես գտնվում է դեմոկրատների վերահսկողության ներքո, մինչդեռ Սպիտակ տանը ղեկավարը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանրապետական է։

Ընտրություններում հաջողությունից հետո դեմոկրատները պատրաստվում են ներկայացնել իրենց աշխատանքի առաջին 100 օրվա օրակարգը՝ կենտրոնանալով կյանքի թանկացման խնդրի լուծման վրա։ Միաժամանակ նրանք նախատեսում են ակտիվ վերահսկողություն իրականացնել Թրամփի նախագահական ժամկետի մնացած ժամանակահատվածում։

Դեմոկրատների մեծամասնությունն ավելի մեծ կլինի, քան կուսակցությունն ուներ 1992 թվականին Բիլ Քլինթոնի՝ նախագահի պաշտոնում ընտրվելուց կամ 2008 թվականին Բարաք Օբամայի հաղթանակից հետո։ Այդ ընտրություններից հետո դեմոկրատներն ապահովել էին համապատասխանաբար 258 և 257 տեղ։ Այս արդյունքը, սակայն, չի հասնում Ֆրանկլին Ռուզվելտի նախագահության տարիներին գրանցված պատմական ցուցանիշին, երբ դեմոկրատների մեծամասնությունը Ներկայացուցիչների պալատում գերազանցում էր 300 տեղը։

ԱՄՆ-ում Կոնգրեսի միջանկյալ ընտրություններն անցկացվել են նոյեմբերի 3-ին։

Ընտրությունների արդյունքում ձևավորվող 120-րդ գումարման Կոնգրեսն իր աշխատանքը կսկսի 2027 թվականի հունվարի 3-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30