Թեհրանը վստահում է Երևանին, բայց ուշադրությամբ հետևելու է TRIPP-ի շուրջ զարգացումներին․ Իրանի ԱԳՆ

Իրանի սահմանների մոտ որևէ օտարերկրյա ռազմական կամ անվտանգության ուժերի ներկայությունն անընդունելի է, և հայկական կողմն այս առնչությամբ անհրաժեշտ հավաստիացումներ է տվել Թեհրանին։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

«Ընդգծվել է, որ Իրանի սահմանների մոտ որևէ ռազմական կամ անվտանգության ուժերի ներկայությունն անընդունելի է։ Հայկական կողմը մեզ անհրաժեշտ հավաստիացումներ է տվել», – նշել է նա ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով «Թրամփի երթուղու» հնարավոր ստեղծմանը։

Ըստ Բաղայիի՝ Իրանը Հայաստանի հետ շատ լավ հարաբերություններ ունի, և երկու երկրների միջև ձևավորվել է վստահության բարձր մակարդակ, սակայն Թեհրանը չի վստահում երրորդ կողմերին և ուշադրությամբ հետևելու է իրավիճակի զարգացմանը։

Նոյեմբերի 9-ին Բաղային հայտնել էր, որ Երևանը Թեհրանին հավաստիացրել է, թե «Թրամփի երթուղին» չի հանգեցնի սահմանների որևէ փոփոխության, և որ այնտեղ չեն տեղակայվի ԱՄՆ ռազմական անձնակազմի ներկայացուցիչներ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30