Բաժիններ՝

Ազատության հրապարակում ձերբակալվածներն ազատ են արձակվել. Aravot.am

Հունվարի 28-ին, Ազատության հրապարակից  բերման ենթարկված ակտիվիստներ Վարդգես  Գասպարը, Արա Նեդոլյանը եւ Արտաշես Սերգոյանն ազատ  են արձակվել: Արա Նեդոլյանը Aravot.am-ի հետ զրույցում նշել է, որ իրեն մեղադրում էին իրավական պահանջը չկատարելու մեջ, եւ ինքն էլ իր հերթին դիմում է գրել, որ ոստիկանը չարաշահել է իր պաշտոնական դիրքը: Պարոն Նեդոլյանի խոսքերով՝ իրենց ձերբակալությունը տեղի է ունեցել խոսակցության ընթացքում. «Այսինքն՝ ոստիկանն ասում է մեզ՝ «Դուք ուզում եք խոչընդոտել միջոցառումը», մենք բացատրում էինք, որ մենք միջոցառման մասնակից էինք եւ չէինք խոչընդոտում, հենց այդ զրույցի ընթացքում մեզ ձերբակալեցին: Դրանով խախտված էին մեր քաղաքացիական իրավունքները եւ, ինձ թվում է, ոստիկանի կողմից տեղի էր ունեցել պաշտոնական դիրքի չարաշահում, ինչը ես պահանջեցի քննել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031