Սաիլովի խոսքերով՝ ձերբակալվածի տարիքը կազմում է մոտ 65 տարեկան:
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղում ձերբակալվել է Հայաստանի մի քաղաքացի: Ըստ կայքի՝ Հայաստանի քաղաքացին հատել է զորքերի շփման գիծը և բռնվել է գյուղացիների կողմից: «Դեռ անհայտ է, թե ով է ձերբակալվածը. զինվորակա՞ն, թե՞ քաղաքացիական անձ»,- գրում է կայքը:
Յանուկովիչը կառավարությանը կարգարդել է շարունակել սեփական գործառույթների իրագործումը մինչև Նախարարների նոր կաբինետի ձևավորումը:
Այսօրվա դրությամբ այդ մեկնաբանությունները, որ ասում են՝ Բալասանյանը վախկոտ է, գողական եւ այլն… այդ պիտակները ճիշտն ասած, ինձ չեն սազում: Նամանավանդ մեր քաղաքի հետ կապված՝ պետք է կարողանանք հասկանալ, որ Գյումրին մշակույթի եւ սպորտի քաղաք է
Հունվարի 25-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Արգիշտի փողոցի թիվ 11/4 շենքի մոտից բերման են ենթարկել Չեխիայի Հանրապետության Ինտերպոլի ազգային Կենտրոնական բյուրոյի կողմից ազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող, Չեխիայի Հանրապետության քաղաքացի, 1966 թ. ծնված Վիտ Կորեչենկին:
Շիրակի մարզի նորանշանակ ոստիկանապետ Վարդան Նադարյանը գտնում է, որ օրեր առաջ ՀՀ ոստիկանապետի՝ Գյումրիում արած հայտարարությունն այն մասին, որ Հայաստանում էլ ոստիկանները մի ժամանակ աշխատում էին Ուկրաինայի ոստիկանների ձեռագրով՝ ծեծելով ու ստորացնելով մարդկանց, վերաբերում էր ոչ թե մի քանի տարի առաջվա ոստիկանությանը, այլ սովետական միլիցիային:
Ընդգծվում է, որ նա եղել է զինված:
«Բա գոնե բանակի օրով մեզ մի հատ պսակ չտա՞ն, ասեն՝ տարեք ձեր երեխեքի շիրիմներին դրեք: Ոչ մի ուշադրություն»,- «Մեդիալաբին» ասում է զոհված զինծառայողի ծնող Էմմա Հունանյանը:
Խոսքը գնում է երկրի վարչապետ Նիկոլայ Ազարովի հրաժարական ներկայացնելու և Գերագույն Ռադայի կողմից հունվարի 16-ին ընդունված «բռնապետական օրենքների» փաթեթի չեղյալ հայտարարման մասին:
Այսօր օրակարգում է կառավարության հրաժարականի և կառավարության պատասխանատվության հարցը:
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի ասպետ, ՀՀ և ՀԽՍՀ պետական և միջազգային բազմաթիվ մրցանակների դափնեկիր Տիգրան Մանսուրյանին՝ ծննդյան 75-ամյակի առթիվ:
Իրանի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Մարզիա Աֆհամը հայտարարել է, որ տվյալ հարցում պաշտոնական Թեհրանի դիրքորոշումը հստակ է.
Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը Twitter սոցիալական միջոցով շնորհավորել է Հայոց բանակի տոնը։
Հայ Ազգային Կոնգրեսը ցավով ու ափսոսանքով արձանագրում է, որ ներկա ռեժիմի պայմաններում բանակը ներքաշվել է քաղաքականության մեջ, դարձել ընտրակեղծարարության ներքաղաքական խնդիրներ լուծելու գործիք։ 2008թ. մարտի 1-ին, ժողովրդավարական բողոքի ալիքի` մարդկային զոհերի հանգեցրած ճնշման ընթացքում, սահմանադրության կոպիտ խախտմամբ, բանակը ռեժիմի կողմից որպես գործիք օգտագործվեց սեփական ժողովրդի, խաղաղ ցուցարարների դեմ։
Գյուղտեխնիկայի ձեռքբերման, ինչպես նաեւ դրանց վերանորոգման նպատակով հիմնադրամը 0% տոկոսադրույքով եւ 6% տոկոսադրույքով տրամադրել է 79 միլիոն 270 հազար դրամի փոխառություններ: Այս մասին երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԼՂՀ գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Բախշիյանը, ով ամփոփել է անցած տարվա արդյունքները։
Այս մասին վկայել են ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի տրամադրած փաստաթղթերը:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ով երեկ` հունվարի 27-ին, պաշտոնական այցով ժամանել էր Թուրքիա, երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ հանդիպումից հետո` մամուլի ասուլիսում, բարձրացրել է Հայոց ցեղասպանության հարցը: Ըստ թուրքական և ռուսական լրատվամիջոցների` Օլանդը հայտարարել է, որ Ֆրանսիան կընդունի Հայոց ցեղասպանությունը ժխտման համար քրեական պատասխանատվության ենթարկելու մասին օրենքը:
Վեհափառ Հայրապետը և ՀԲԸՄ նախագահը, իրենց մտահոգությունն արտահայտելով Սիրիայում տիրող ծանր կացության առնչությամբ, կարևոր նկատեցին աշխարհասփյուռ հայության և ազգային հաստատությունների ջանքերի մեկտեղումը՝ ի նպաստ հակամարտության դժվարությունները կրող հայորդիների:
Ես բավական լավ գիտեմ Վլադիմիր Պուտինին՝ հասկանալու համար, որ հենց նա է կանգնած Կիևում ուժային ակցիաների հետևում:
Առկա բոլոր խնդիրներով, անգամ անընդունելի եւ հաղթահարման ենթակա երեւույթներով հանդերձ, մեր զինված ուժերը պատվով կատարում են հայրենի սահմանների պաշտպանի առաքելությունը եւ արժանիորեն հանդիսանում են հպարտության աղբյուր Հայաստանի ու Արցախի բոլոր քաղաքացիների համար:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 28–ին` ժամը 15.30–ի դրությամբ , Աշոցքի, Արթիկի, Արագածի, Ապարանի, Կոտայքի, Հրազդանի, Գորիսի, Գավառի, Վայքի, Մարալիկի տարածաշրջաններում ձյուն է տեղում, Սևանում, Սիսիանում և Ախուրյանում թույլ ձյուն է գալիս, Մ-1 30-40կմ – ի հատվածում մառախուղ է:
Լիսկայի եղբորորդի, թմրամոլ Մայիս Խաչատրյանն իր ազգական Յուրա Մանուչարյանի հետ հարձակվել է «Ֆլեշ» ընկերությանը պատկանող բենզալցակայանի աշխատակից Վիտալիկ Մեսրոպյանի վրա, մետաղյա լոմով ջարդուխուրդ արել նրան, պատճառել մարմնական լուրջ վնասվածքներ: Վերջինիս մի կերպ է հաջողվել փրկվել:
Նշվում է, որ սիմուլյատորների համակարգը մշակել են ՀՕՊ-ի բազայի մասնագետները:
Նա նշել է, որ իր ցանկությունն է, որ ընտանիքում դաստիարակություն ստացող երեխան «թագավոր տղի» սկզբունքով չմեծանա, որովհետև հնարավոր է` գյուղից եկած մի տղա, որ եկել է ծառայելու, ավելի շատ է պետք հայրենիքին, այնինչ` այդ «թագավոր տղերքը, որոնց պապաները մեքենայի բանալի են տալիս, փորձում են ճնշել հասարակ տղաներին»:
Այս մասին հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին:
Պարզվում է՝ նրանցից մեկը ազգությամբ ռուս է՝ անունը Սերգեյ, մյուսը հայ՝ Հակոբ անունով: Վերջինս Ռուսաստանի քաղաքացի է: Ըստ մեր աղբյուրի, վիճաբանությունը սկսվել է նրանց միջեւ իրենց իրերը սրահի վերնամասում տեղադրելու պատճառով: Նախ լեզվակռվի են բռնվել, ապա ծեծել միմյանց:
Բարձր գնահատելով աշխարհի բազմաթիվ երկրներում ՄԱԿ-ի ռեզիդենտ համակարգող հանդիսացող ՄԱԶԾ անփոխարինելի դերը՝ ՀՀ դեսպանը նշեց, որ այն Հայաստանում ներկայումս իրականացնում է երկու տասնյակից ավելի զարգացման զանազան ծրագրեր, որոնք համահունչ են Հայաստանի առաջնայնություններին որ զարգացման կարիքներին։
Բացի այդ՝ Հայոց բանակի օրվա առիթով՝ ARMENIAN SMART HACKER-ի հաքերային խմբավորումը կոտրել է նաև http://www.xalqcebhesi.az/, http://www.titan.az/index.php/en/, http://www.zone-h.org/mirror/id/21660530 կայքերը:
Քննիչները ցայժմ չեն կարողանում ճշտել նրա սպանության ստույգ վայրը:
Նրա (Գ. Կոստանյանի:-խմբ.) «թեթեւ ձեռքով» սպանությունները որակվել են որպես ինքնասպանություն կամ դժբախտ պատահար, կեղծ մեղադրանքներով ազատազրկվել են ոչ թե հանցագործները, այլ մարդիկ, ովքեր հանցագործության հետ կամ ոչ մի կապ չեն ունեցել, կամ գլխավոր դերակատարները չեն եղել։ Նրա անձնական միջամտությամբ ազատության մեջ հայտնվեց մարզպետ Սուրիկ խաչատրյանն ու նրա որդին, ում տան մոտ փոխհրաձգության ժամանակ եղբորը կորցրած գնդապետ Արտակ Բուդաղյանին Կոստանյանը չվարանեց հանձնել։