Բաժիններ՝

«Ինտեր»-ը ոչ-ոքի է ավարտել հանդիպումը «Ատալանտա»-ի հետ. Մխիթարյանը մասնակցել է խաղին

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 12-րդ տուրում «Ինտեր»-ն արտագնա խաղում մրցել է «Ատալանտա»-ի հետ:

Միլանյան ակումբին չի հաջողվել պահպանել հաղթական հաշիվը և հանդիպումն ավարտվել է գոլառատ ոչ-ոքի հաշվով` 4:4:

«Ինտեր»-ի կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել Ֆրանչեսկո Էսպոզիտոն, մեկ անգամ էլ գոլ է խփել Պետար Սուչիչը: «Ատալանտա»-ից գոլեր են հեղինակել Էլիֆ Էլմասը, Շառլ Դե Կետելարեն (դուբլ) ու Ֆրանկ Կեսիեն:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվել է 77-րդ րոպեին:

Այս տուրից հետո «Ինտեր»-ը «Սերիա Ա»-ի մրցաշարային աղյուսակում 3-րդն է՝ 29 միավորով: 32 միավորով առաջատարը «Լացիո»-ն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30