Նիստի ընթացքում քննարկվել են Հայեցակարգի նախնական տարբերակի նախագծի վերաբերյալ Հանձնաժողովի անդամների կողմից ներկայացված նկատառումները:
Հունվարի 16-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողները Խանջյան փողոցի թիվ 49 հասցեից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Պողոս Հ.-ին:
Այսօր իշխանության լծակներից օգտվողներն արդեն բացահայտ ու պարտադրանքով են մտնում յուրաքանչյուր աշխատող երիտասարդի ու նրա ընտանիքի գրպանը, և դրա նպատակներից մեկն էլ հուսալքության առաջացման միջոցով մեր հայրենիքից կարող ուժերի մի նոր արտագաղթի ալիք ստեղծելն է։ Սակայն դա թույլ չենք տալու և չենք հանդուրժելու։
Արմեն Էլբակյանը անկեղծանում է՝ ինքը ոչ մի քայլի չի դիմել, բայց եթե իր անվան շուրջ են պտտվում նման լուրեր, ուրեմն ինքը ցանկալի թեկնածու է. «Եթե իմ անվան շուրջ են պտտվում հարցեր, ուրեմն մարդիկ գտնում են, որ ես հնարավոր թեկնածու եմ»,- նկատել է նա։
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դաատարանի վարույթ է ընդունվել քննիչ Է. Պետրոսյանի դեմ հարուցված քրեական գործը:
Հայաստանի հավաքականի եւ ռուսական «Կրասնոդարի» հարձակվող Մարկոս Պիզելին վերջին օրերին մարզվում է ղազախական «Ակտոբեի» հետ: Այս մասին գրում է Armsport.am-ը:
Նահանգի պետական ուսումնական ծրագրերում Հայոց ցեղասպանությունից բացի, ներառվել են նաև Հոլոքոսթի, ինչպես նաև մյուս ցեղասպանությունների (Կամբոջա, Դարֆուր, Ռուանդա)մասին նյութերը:
Ադրբեջանի ՊՆ-ը հանդես է եկել հատուկ հայտարարությամբ, որում խնդրել է զգուշավորություն ցուցաբերել պետական գաղտնիքների պահպանման հարցում:
Այս մասին այսօր Բրյուսելում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մամլո քարտուղար Փիթեր Ստանոն:
Այս մասին հայտարարել է Ազգային դաշինքի ղեկավարի խորհրդական Մունզեր Ակբիկը:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հրապարակային ելույթներում պարզապես պատմել է այն, ինչ եղել է ժամանակին: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը՝ պատասխանելով հարցին, թե որքանո՞վ է հավանական համարում Քոչարյանի վերադարձը մեծ քաղաքականություն:
ԼՂՀ Քարվաճառի տարածքում գտնվող զորամասերից մեկից զինվորական հոսպիտալ տեղափոխված Մհեր Խլղաթյանի գործով ձերբակալվել է դասակի հրամանատար Հրաչ Մնացականյանը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:
Այսօր՝ հունվարի 17-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 406.22 դրամ դրամ։ Երեկվա համեմատ դոլարը թանկացել է 0.11%-ով կամ 0.45 դրամով։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 7 միլիոն 500 հազար դոլար։
2013 թվականին նա հայտնվել է Շվեդիայում գրանցված աշխարհի ամենամեծ կոռուպցիոն սկանդալներից մեկի կենտրոնում:
Նազարբաևն առաջարկել է Ղազախստանը զարգացած երկրների թվում ընդգրկելու պլանը բաժանել երկու փուլի, որոնցից առաջինը ավարտվելու է 2030 թվականին, իսկ երկրորդը՝ 2050 թվականին:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հունվարի 16-ին որոշումներ է կայացրել մի շարք փաստաբանների երկու տարի ժամկետով մարզային համակարգողներ և մարզերի քաղաքների պատասխանատուներ նշանակելու մասին:
Ոմանք զանգվածային լրատվության միջոցներով լուրեր են շրջանառում, թե ոստիկանության աշխատակիցներն այցելում են հունվարի 16-ին մայրաքաղաքում տեղի ունեցած ավտոերթի մասնակիցների բնակարանները:
Նա ընդգծել է, որ իրենք պատրաստ են վերսկսել քննարկումները Վրաստանում ԵԱՀԿ-ի առաքելության գործունեության վերականգնման վերաբերյալ:
1 տարուց ավելի է, ինչ փոքրիկ Մարիամիկի ծնողները պայքարում են, թե երեխան ծնողներից որ մեկի հետ պետք է ապրի: 1-ամյա Մարիամիկի ծնվելուց հետո, նրա մոր` Մելինե Գրիգորյանի մոտ հետծննդյան փսիխոզ է առաջացել, նա որոշ ժամանակ բուժում է ստացել Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերում, այդ ընթացքում նրա նորածին դստեր խնամքը «հանձնել էին» ամուսնու` Սարգիս Ղոնյանի ընտանիքին:
Ռուսաստանում այդ օրենքն ուժի մեջ է մտնելու փետրվարի 1-ին:
Մրցույթի հայտարարությունից պարզ է դառնում, որ պատվիրակության 5 անդամներից միայն մեկը` քաղաքապետ Տարոն Մարգարյանն է ճանապարհոդելու «բիզնես» կարգի տոմսով, իսկ մնացած 4 ավիատոմսերը էկոնոմ կարգի են:
Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի գյուղապետ Անդրանիկ Պետրոսյանը խոստացել է վերականգնել եզդիական գերեզմանատունը եղանակների տաքանալուց հետո։
Այս մասին հայտարարել են տեղի իրավապահները:
Սյունիքի նախկին փոխմարզպետ Արա Դոլունցն իր փոխմարզպետի պաշտոնից ազատվելու հանգամանքով է բացատրում Գորիսի պետական համալսարանի կառավարման խորհրդի անդամությունից ազատվելը:
Խոսելով իրանա-ադրբեջանական հարաբերությունների մասին՝ դեսպանը նկատել է, որ երկու երկրների միջև առկա կրոնական ու մշակութային ուժեղ կապեր, որոնք հանդիսանում են երկկողմ հարաբերությունների զարգացման հիմնական գործոններ
Նշվում է, որ նրան Ադրբեջան է հրավիրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, և Օլանդը տվել է իր համաձայնությունը:
Նրա նորամուտը կայացել է հունվարի 6-ին, ինչն էլ իր տեղն է գտել You Tube վիդեոհոսթինգում:
«ՀՀ դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի կալանավորման ժամկետը հունվարի 9-ին ևս երկու ամսով երկարացվել է:
Հ. Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խարդախության եղանակով հափշտակություն կատարելու դիտավորությամբ Ա. Քալաշյանին վստահեցրել է, որ ՀՀ ԱԱԾ համակարգում աշխատող իր ծանոթ բարձրաստիճան պաշտոնյաններին կաշառք տալու միջոցով նրան աշխատանքի կտեղավորի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի «Զվարթնոց» հսկիչ-անցագրային կետում:
Պարզ է դառնում, որ նմանօրինակ շինծու նյութերի տարափը և որոգայթներ լարելը ինչ-որ խմբակների նպատակային և հեռահար պատվերն է: Ասել և վերստին ասում ենք, որ այս ամենի ետևում, հավանաբար, կանգնած են 2007 թվականին Վարդան Ղուկասյանի նկատմամբ մահափորձն ու 2012 թվականին Կարեն Եսայանի սպանությունն իրականացրած,մինչև կոկորդը արյունի մեջ թաղված մարդասպանները: