Բաժիններ՝

ԵԱՏՄ-ում զբոսաշրջիկների համար նախատեսում են թվային հարթակներ ստեղծել

Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) զբոսաշրջիկներին ցանկանում են հնարավորություն տալ թվային հարթակների միջոցով ինքնուրույն պլանավորել ուղևորությունները, կազմել երթուղիներ, գնել տոմսեր, ամրագրել հյուրանոցներ և ձևակերպել ապահովագրություն։

«Թվային հարթակները թույլ են տալիս զբոսաշրջիկներին գտնել իրենց հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները։ Դրանք հնարավորություն են տալիս կազմել երթուղիներ, գնել տոմսեր, ամրագրել հյուրանոցներ, ձևակերպել ապահովագրություն, ինչպես նաև կազմակերպել մասնագիտացված զբոսաշրջային արշավներ»,- ԵԱՏՄ երկրների թվային նախագծերին նվիրված տեսակամրջի ընթացքում հայտարարել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ Տիգրան Սարգսյանը։

Նրա խոսքով՝ միությունում ներքին զբոսաշրջությունն աճում է, ուստի նման ծառայությունների զարգացումը բանկի առաջնահերթություններից է։

Ռուսաստանն արդեն հավանություն է ստացել նման հարթակ ստեղծելու համար, իսկ ԵԱՏՄ մյուս երկրները նույնպես հետաքրքրություն են ցուցաբերում այդ նախաձեռնության նկատմամբ։

Բացի այդ, Բելառուսը հետաքրքրվել է պետական ծառայությունների ոլորտում արհեստական բանականության կիրառման ռուսական փորձով։ Այդ տեխնոլոգիան օգնում է դասակարգել և հետևել քաղաքացիների դիմումներին։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30