Ինչպես գրում է «Прайм Крайм» գործակալությունը, Ուկրաինայի կազմակերպված հանցավորության դեմ պայքարի աշխատակիցները նախօրեին Կիևում ձերբակալել են երեք քութայիսցիների։ Նրանցից երկուսը «օրենքով գողեր» են, իսկ երրորդը հավակնում է այդ կոչմանը։
Ըստ մեղադրանքի՝ Հրածին Մալխասյանի մոտ ժամը 06։00-ին սկսվել է արյան սուր կորուստ. վիրահատությունը կատարվել է ուշացումով` ժամը 07։00-ին: Հետվիրահատական շրջանում չկատարված միջոցառումերը հանգեցրել են օրգանիզմի սակավարյունության, հեմոռագիկ շոկի: Հրածին Մալխասյանը տեղափոծվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, այնտեղ մահացել:
168.am-ի հետ հեռախոսազրույցում գրքի համահեղինակ Ա. Առնաուդյանը հրաժարվեց մեկնաբանություններ տալ՝ ասելով, որ գրքի մասին կարելի է ճիշտ կարծիք կազմել միայն այն ամբողջությամբ ընթերցելու դեպքում:
Ռուսաստանի իշխանությունները սեփական ավտոարտադրությունը չեն կարողանում փրկել ավելի մրցունակ մեքենաներ արտադրելու միջոցով: Ռուսաստանցի գնորդները գերադասում են գնել 10 տարվա վաղեմության գերմանական, քան նոր ռուսական մեքենաները:
Ոչ պաշտոնական տվյալներով մարդահամարի տվյալներն ամփոփելուց հետո ԱՎԾ-ն հավուր պատշաճի մրցույթ էր հայտարարել պաշտոնական փաստաթղթի անգլերեն և ռուսերեն թարգմանության համար: Այնուհետև դրանք պիտի որ տպագրվեին ու մոդայիկ շնորհանդեսով ներկայացվեին հասարակությանը: