Թուրքիայում ամենաշատը ռուսներն են ձեռք բերում անշարժ գույք

Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) տվյալներ է հրապարակել ընթացիկ տարվա հոկտեմբերին օտարերկրացիների կողմից անշարժ գույքի առք ու վաճառքի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ 2025-ի հոկտեմբերի համեմատ օտարերկրացիները Թուրքիայում 0.9%-ով ավելի շատ անշարժ գույք են ձեռք բերել ու այդ թիվը հասել է 2259-ի։

Օտարերկրացիներից ամենաշատ անշարժ գույքը Թուրքիայում ձեռք են բերել ռուսները։ Հոկտեմբերին ռուսները Թուրքիայում գնել են 477 բնակարան։ Նրանց հաջորդում են իրանցիները, որոնք ձեռք են բերել 159 բնակարան։

Իրանցիներին հաջորդում են ուկրաինացիները (152), գերմանացիները (123), չինացիները (112), պաղեստինցիները (85), ադրբեջանցիները (72), աֆղանցիները (56) և ղազախները (51)։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30