2015 թվականին ընդառաջ ԱՄՆ կոնգրեսի օրակարգում կհայտնվի Հայոց ցեղասպանության ճանաչման նոր օրինագիծ

Թուրքական HaberA կայքի փոխանցմամբ՝ 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Հայկական սփյուռքը պատրաստում է «նոր խաղ»: Խոսքը գնում է ԱՄՆ կոնգրեսի օրակարգում Հայոց ցեղասպանության մասին նոր օրինագիծ բերելու մասին: Այն պատրաստելու են փորձագետները, իսկ դրա հաջողությանը նպաստելու են լոբբիստական կազմակերպությունները:

ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, ԱՄՆ կոնգրեսում Հայ-ամերիկյան բարեկամության խմբի անդամ Սթիվ Քոհենը «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է, որ «Արաբական գարունը» հանգեցրել է Թուրքիայի դերակատարության մեծացմանը:

Նա հավելել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ԱՄՆ-ում ազդեցիկ Հայկական սփյուռքը վերստին Կոնգրեսի օրակարգ կբերի Հայոց ցեղասպանության ճանաչման նոր օրինագիծ: Քոհենն ուշադրություն է հրավիրել նրա վրա, որ դա որոշակի ժամանակ բավական բացասաբար է ազդելու թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930