Աբդուլլահ Գյուլը զգուշացրել է Մերձբալթյան երկրներին՝ կապված Հայոց ցեղասպանության հետ

Թուրքական Star թերթի փոխանցմամբ՝ մերձբալթյան երկու երկրներ (Լատվիա և Լիտվա) կատարած այցից հետո Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը թուրք լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հիմնախնդրին՝ ընդգծելով, որ Մերձբալթյան երկրներին զգուշացրել է զերծ մնալ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևեր ընդունելուց.

«Մի շարք երկրների խորհրդարաններ հակաթուրքական որոշումներ են կայացնում՝ կապված 1915 թվականի իրադարձությունների հետ: Ես զգուշացրել եմ, որ չկրկնվեն 2005 թվականի իրադարձությունները, ինչը շահավետ է երկու կողմի համար էլ»:

Հիշեցնենք, որ 2005 թվականի դեկտեմբերի 15-ին Լիտվայի խորհրդարանը ճանաչել և դատապարտել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության իրագործումը: Դրանից հետո Թուրքիայի ԱԳՆ-ն իր հերթին կտրուկ դատապարտել էր լիտվական կողմի այդ քայլը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930