Բաժիններ՝

Ռուս ճանապարհորդը Նոյան տապանը գտնելու նպատակով աշնանը կբարձրանա Արարատ լեռան գագաթը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուս հայտնի ճանապարհորդ, ռուս ուղղափառ եկեղեցու քահանա Ֆյոդր Կոնյուխովն այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին բարձրանալու է Արարատ լեռը՝ լեգենդար Նոյան տապանը փնտրելու նպատակով: Այս մասին ռուսական գործակալությանը հայտնել է հենց ինքը՝ Կոնյուխովը.

«Հյուսիսային բևեռի, Գրենլանդիայի ու թիանավակով նավարկելու միջև ես դեռ պետք է այցելեմ Թուրքիա՝ մի ամբողջ ամիս Նոյան տապանը հետազոտելու համար: Այնպես որ սեպտեմբերին-հոկտեմբերի սկզբին ես ընդհանրապես քիչ կգտնվեմ մեր երկրում»:

Բիբլիական լեգենդար տապանի որոնման արշավը տևելու է 30 օր: Այդ ընթացքում հանրահայտ ճանապարհորդը ոչ միայն կբարձրանա Արարատ լեռան գագաթը, այլև կհետազոտի այն շրջանը, որտեղ տեսականորեն կարող է գտնվել Աստվածաշնչում հիշատակված այդ նավը:

Ներկայումս Կոնյուխովն այլ ճանապարհորդների հետ միասին գտնվում է Շպիցբերգենում և պատրաստվում է շնասահնակներով արշավել Հյուսիսային բևեռից մինչև Գրենլանդիայի հարավային ափեր: Դա կտևի մինչև օգոստոս, այդ ժամանակահատվածում ճանապարհորդը կհաղթահարի ավելի քան 4000 կիլոմետր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս