Իրանի խորհրդարանական հանձնաժողովի ղեկավարը Թուրքիան որակել է որպես «Արևմուտքի տարածաշրջանային տիկնիկ»
Թուրքական Posta թերթը, վկայակոչելով իրանական Press TV հեռուստաալիքը, հայտնում է, որ Իրանի խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Վահիդ Ահմադին Թուրքիան որակել է որպես «Արևմուտքի տարածաշրջանի տիկնիկ».
«Թուրքիան, Կատարը և Սաուդյան Արաբիան ակնհայտ միջամտություն են ցուցաբերում Սիրիայի գործերին, որով և վերածվել են Արևմուտքի տարածաշրջանային տիկնիկների: Մեր երկիրը շարունակելու է աջակցել Սիրիայի վարչակարգին, որովհետև Սիրիան տարածաշրջանային մեր դաշնակիցն է և մշտապես հանդես է եկել սիոնիստական ռեժիմի դեմ, նրա դեմ ճակատային երկրներից մեկն է եղել»: