Զոհրաբ Զոհրաբյանը գիտակցության է եկել, նրա կյանքին վտանգ չի սպառնում

Զոհրաբ Զոհրաբյանի վիճակը ստաբիլ ծանր է: Նա արդեն գիտակցության է եկել, բայց դեռևս շնչում է շնչառական սարքի օգնությամբ: Այս մասին 168.am-ին հայտնեց նրա ընկերը:

Համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտական արդյունքները ցույց են տվել, որ Զոհրաբյանի գլխին բարեբախտաբար վնաս չի պատճառվել, սակայն վնասվել են նրա երկու թոքերը:

Մեր զրուցակիցը նշեց, որ Զ. Զոհրաբյանի թոքերը սկսել են գործել, բայց ընդամենը 20 տոկոսով: Բժիշկները հայտնում են, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Հիշեցնենք, որ երեկ ժամը 23:50-ի սահմաններում Հրաչյա Քոչար փողոցի՝ դեպի Արաբկիր վարչական շրջանի շենք տանող հատվածում (բենզալցակայանի մոտ) ԱԺ նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանի Սուզուկի մակնիշի մեքենան վթարի էր ենթարկվել, ինչի արդյունքում Զոհրաբ Զոհրաբյանն անգիտակից վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930