
Եթե ընդիմությունը իրոք միավորվեր Երևանի ավագանու ընտրություններում, 55% ձայն կունենար. Ահարոն Ադիբեկյան

Եթե ընդիմությունը իրոք միավորվեր Երևանի ավագանու ընտրություններում, 55 տոկոս ձայն կունենար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Այս մասին գրում է A1plus.am-ը։
«Այսպես նրանք գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի ջրաղացին ջուր լցրեցին, և անիվն էլ արագ պտտեցին: Չմիավորվելու, համատեղ հանդես չգալու գինը սա է», -ասել է սոցիոլոգը:
Նրա կարծիքով հայ ընտրողը ավագանու ընտրությունների ժամանակ ավելի շատ հաշվի է նստում դեմքի, քան քաղաքական կուսակցության հետ:
«Նոր քաղաքապետը պետք է լուծի միայն Երևան քաղաքի սոցիալական խնդիրները, այլ ոչ թե քաղաքական հարցեր: Ի տարբերություն արտասահմանյան երկրների,որտեղ քաղաքապետը երկրորդ դեմքն է Ազգային ժողովի նախագահից հետո, իսկ մեզ մոտ այդպես չի», -նշել է Ահարոն Ադիբեկյանը:
Սոցիոլոգի անցկացրած հարցումների համաձայն՝ Երևանում ընտրողների 63 տոկոսանոց ակտիվություն է ակնկալվում։
«Մեր հարցումներով 24,5 տոկոսը կընտրի Տարոն Մարգարյանին, Վարդան Օսկանյանին ու Մարտիրոսյանի` 2, 5 տոկոսը, 1-ական տոկոս Երիցյանին ու Ռուստամյանին կընտրի, իսկ Վահագն Խաչատրյանին 1 տոկոսից ցածր կտան», -ավելացրել է Ահարոն Ադիբեկյանը:
Նրա կարծիքով՝ Տարոն Մարգարյանի առավելությունների մյուսների նկատմամբ գալիս է նրանից , որ մյուս առաջադրված թեկնածուները չունեն ճանաչվածություն: Եթե նույնիսկ բարձրանա նրանց ճանաչվածությունը, ամեն դեպքում ըստ սոցիոլոգի ոչինչ չի փոխվի, քանի որ Տարոն Մարգարյանի հավաքած տոկոսները կլինեն կրկին բարձր:
«Ինչպես տեսանք դեկտեմբերին Տարոն Մարգարյանը ճանաչվեց լավագույն քաղաքապետ ճանաչվեց 20 տարվա ընթացքում», -եզրափակել է պարոն Ադիբեկյանը: