Բաժիններ՝

Sukhoi Superjet-100 արտադրող ընկերությունը դատական հայց է ներկայացնում «Արմավիայի» նկատմամբ

Gazeta.ru-ն, վկայակոչելով իր աղբյուրը, հայտնում է, որ «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերությունը դիմելու է Միջազգային կոմերցիոն միջնորդ դատարան՝ ըննդեմ «Արմավիա» ավիաընկերության:

«Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերությունը ցանկանում է դատարանի միջոցով «Արմավիային» հարկադրել կատարել Sukhoi Superjet-100 № 95007 ինքնաթիռին (որը հանդիսացավ ավիաընկերության ավիապարկում առաջին SSJ-100-ը) առնչվող պայմանագրով ստանձնած պարտավորվածությունները, ինչպես նաև փոխհատուցել վնասները՝ կապված մատակարարման պայմանագրի խզման հետ:

Աղբյուրի պնդմամբ՝ իր դատական հայցում «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերությունը «Արմավիայից» պահանջելու է մոտ 1.385.000 դոլար: 2012 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ «Արմավիան» «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերությանը պարտք էր 540.708.000 ռուբլի (17.376.000 դոլար): Դա առաջացել է 2011 թվականին SSJ-100 № 95007 ինքնաթիռի վաճառքից:

Պայմանագրի համաձայն, օդանավը գրավադրված էր ռուսական ընկերության մոտ՝ մինչև «Արմավիայի» կողմից դրա ամբողջական վճարի հատկացումը: Օդանավի հատկացումից հետո «Արմավիան» չի կարողացել ամբողջովին վճարել դրա դիմաց և որոշել է այն հետ վերադարձնել մատակարար ընկերությանը:

Դրանից հետո երկու ընկերությունները ստորագրել են մատակարարումների պայմանագրի խզման մասին հավելյալ համաձայնագիր: Դրանով «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերությունը հետ ստացավ իր ինքնաթիռը, այն ֆիզիկապես գտնվում է նրա մոտ, սակայն «Արմավիան» հասցրել է այն գրավադնել երրորդ անձանց մոտ:

Այդ պատճառով էլ Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերությունը որոշել է դիմել միջնորդ դատարան: Ընկերության փաստաթղթերում նշված է, որ հաշվի առնելով «Արմավիայի» ֆինանսական դրությունը, նրա սնանկանալու մեծ հավանականությունը՝ հավելյալ անորոշություն է առաջանում վերոնշյալ ակտիվի ամբողջովին իրագործման հեռանկարի հարցում, քանի որ սնանկացման հնարավոր ընթացակարգերի դեպքում Հայաստանի դատարանները կարող ենք կալանք դնել այդ ինքնաթիռի նկատմամբ:

«Արմավիա» ավիաընկերությունն իր թռիչքները դադարեցրել է ապրիլի 1-ից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս