Գաբալայի ՌՏԿ-ի փակումը ոչ մի կերպ չի ազդի ՌԴ-ի ռազմական անվտանգության վրա. Անատոլի Անտոնով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի տարածքում գտնվող Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի (ՌՏԿ) փակումը չի ազդի Ռուսաստանի ռազմական անվտանգության վրա: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը.

«Եթե մենք անգամ մի փոքր կասկածեինք, որ Գաբալայի ՌՏԿ-ի փակումը կհանգեցնի Ռուսաստանի անվտանգության թուլացմանը, ապա, բնականաբար, մենք այդ ՌՏԿ-ի վարձակալության շարունակման շուրջ կպայմանավորվեինք Բաքվի մեր ընկերների հետ: Այսօր կարող եմ հաստատապես հայտարարել, որ Գաբալայի ՌՏԿ-ի փակումը ոչ մի կերպ չի ազդի Ռուսաստանի ռազմական անվտանգության վրա»:

Նա հավելել է, որ Ռուսաստանը, հիրավի, Ադրբեջանից դուրս է բերում իր ռազմական կոնտինգենտը և գույքը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը Գաբալայի ՌՏԿ-ն 10 տարով վարձակալել է 2002 թվականին և տարեկան Ադրբեջանին վճարում էր 7 միլիոն դոլար: Նախորդ տարվա դեկտեմբերին այդ պայմանագրի սպառվելու պատճառով Ռուսաստանը ցանկանում էր այն երկարաձգել մինչև 2025 թվականը, սակայն ադրբեջանական կողմը մոտ 43 անգամ բարձրացրեց վարձավճարի չափ՝ այն հասցնելով մինչև տարեկան 300 միլիոն դոլարի:

Դա Ռուսաստանին ստիպեց նախորդ տարեվերջին հրաժարվել այդ ՌՏԿ-ից և հենվել Արմավիրի (Կրասնոդարի երկրամաս) ՌՏԿ-ի վրա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930