Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Համլետ Ս.-ի և Ելենա Ղ.-ի: Համլետ Ս.ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 31.01.2013թ.` ժամը 10:15-ի սահմաններում, վիճաբանել է որդու նախկին կնոջ` Ելենա Ղ.-ի հետ, որի ընթացքում ձեռքերով հարվածել է վերջինիս:
Այսօր ով էլ լինի Վեհափառը, պետք է լինել Վեհափառի կողքին` հաշվի առնելով, որ եկեղեցին և կառավարությունը միշտ եղել են կողք կողքի: Նույնն էլ վեհափառները, ովքեր 6 ընտրությունների ժամանակ էլ եղել են նախագահի կողքին. ներկայիս ընդդիմադիրն էլ անցյալում նախագահ էր, և եկեղեցին միշտ եղել է ընտրվողի կողքին:
Հայտնի երգիչ Ռոբի Ուիլյամսը սկսել է լրջորեն մտածել իր մահվան մասին և պլանավորում է իր թաղման արարողությունը:
Մենք ունենք մի խնդիր` հայկական ավիափոխադրող ունենալու խնդիր: Սա քաղաքականության որոշման խնդիրն է. եթե որոշում ենք, որ պետք է լինի հայկական ավիափոխադրող, հաջորդ քայլը պետք է լինի ավիաընկերության արագ ձևավորում, գործունեության զարգացում, ինչին բոլորս կաջակցենք:
Ռուս միլիոնատեր, «Chelsea» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը 7-րդ անգամ հայր է դարձել: Միլիոնատերը դուստր է ունեցել: Երեխայի մայրը դիզայներ Դարյա Ժուկովան է:
Դետալների թվում նշվում է 1.5 դյույմանի էկրանը: Հայտնի է նաև, որ Microsoft-ի ներկայացուցիչներն այդ ծրագիրը քննարկելու նպատակով հանդիպել են արտադրողների հետ:
Որոշներն այդ տեսակետը համարել են չափազանց լավատեսական, իսկ մյուսներն էլ՝ հիմարություն, քանի որ աշխարհում կա մեկ միլիարդ մարդ, որոնք բավարար ուտելիք անգամ չունեն:
Հայաստանի «Դիլիջան» միջազգային դպրոցում երեխաների մոտ 70 տոկոսն անվճար կրթություն կստանա, քանի որ դա ոչ թե կոմերցիոն, այլ բարեգործական նախագիծ է։ Այս մասին ասել է «Տրոյկա Դիալոգի» նախկին ղեկավար, Sberbank SIB-ի համաղեկավար, «Դիլիջան» միջազգային դպրոց նախագծի հիմնադիր Ռուբեն Վարդանյանը՝ Ведомости-ին տված հարցազրույցում:
Կյանքը ցույց է տալիս, որ նման «քաղաքական», իսկ տվյալ պարագայում նաև՝ քրեական մակաբույծերը բավականին արագ վերանում են ասպարեզից:
Այս տարվա ընթացքում ՀՀ ճանապարհները կհամալրվեն ևս 50 արագաչափ սարքերով, իսկ տեսանկարահանող սարքեր կտեղադրվեն Երևանի 30 խաչմերուկներում: Այս տեղեկությունը Իրավաբան.net-ի թղթակցի հետ զրույցում հաստատեn են ՀՀ ճանապարհային ոստիկանությունից:
Ամերիկյան դոլարի միջին բորսայական փոխարժեքը դրամի նկատմամբ այսօր չի փոխվել։ «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ ապրիլի 15-ին, դոլարի փոխարժեքը կազմել է 417 դրամ։
Մուրմանսկում անհայտ անձը սպանել է հայ գործարար Վարդան Սարգսյանին, երբ նա դուրս էր գալիս տանից: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի կայքը, վերջինիս վրա կրակել են երկու անգամ հենց շքամուտքի դիմաց:
Ես չեմ պատկերացնում իմ անդամությունն անձ կուսակցությանը: Անդամակցությունս, հավանաբար, մի հինգ րոպե կտևի մինչ այն պահը, երբ ես կհայտնեմ իմ կարծիքը, որը կարող է համահունչ չլինել անձի կարծիքին, ու ինձ անմիջապես կհեռացնեն կուսակցությունից:
«Ավո Ֆ.Մ.Հ.» ՍՊԸ-ն ընդդեմ «Միլանո» խանութի սեփականատերերից մեկի՝ «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի գործով ապրիլի 18-ի դատական նիստում Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Ալեքսեյ Սուքոյանի նախագահությամբ, կհրապարակի իր դեմ պատասխանող կողմի ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը:
Նշենք, որ մինչ դատավարությունը սկսվելը և ամբողջ դատավարության ընթացքում, դատարանի առջև հավաքված ակտիվիստներ բղավում էին՛«մենք բոլորս Եղիա ենք»:
Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Արցախում իրականացվող կենսաթոշակային բարեփոխումների ընթացքի վերաբերյալ խորհրդակցություն:
Եվրոյի գոտում փետրվարին ներմուծման ծավալները նվազել են, իսկ արտահանումն աճել է, ինչը նշանակում է, որ ներքին պահանջարկը շարունակում է թույլ մնալ՝ ինչպես սպառողների, այնպես էլ բիզնեսի կողմից։
Ապրիլի 13-ին, ժամը 11.20-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Տիգրանյան փողոցի թիվ 6 շենքի 1-ին մուտքի նկուղից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Սերյոժա Ա.-ին, որը ապրիլի 4-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:
Շաբաթ օրը տեղի ունեցած «Հայ ազգային կոնգրես» կուսակցության համագումարում, ըստ էության, սկանդալային փաստ է արձանագրվել: Իրեն արմատական ընդդիմություն որակող, գլխավոր նպատակն «ավազակապետության կազմաքանդումը» հռչակած կուսակցության ղեկավար մարմնի՝ վարչության անդամ է դարձել «Արմենիա» բժշկական կենտրոնի, կամ, ինչպես հանրության լայն շերտերին է հայտնի, Հանրապետական հիվանդանոցի տնօրեն Գրիգոր Գրիգորյանը:
Օրերս Լոս Անջելեսում անցկացվեց «MTV Movie Awards» մրցանակաբաշխությունը: Ինչպես գրում է eg.ru կայքը, մրցանակաբաշխության արարողության ընթացքում շատ աստղեր են փայլել:
Մոտ 30 րոպե առաջ 168.am-ի հետ զրույցում Ներսես Նազարյանը բառացիորեն ասել էր. «Ես շարունակում եմ աշխատել իմ պաշտոնում, և այժմ էլ գտնվում եմ իմ աշխատավայրում»: Ստացվում է, որ Նազարյանին պաշտոնանկ են արել նրան նախապես այդ մասին տեղյակ չպահելով, և մամուլն ավելի շուտ է տեղեկացել Ոստիկանապետի հրամանի մասին, քան Նազարյանն՝ ինքը:
«Այս պայմաններում ընդդիմության պայքարն ընդդեմ իշխանության հիշեցնում է պարսատիկավորի կռիվ մանրէաբանական զենք ունեցող հակառակորդի դեմ, և խնդիրն անգամ զինատեսակների արդյունավետության ահռելի տարբերությունը չէ, այլ իրականության համակարգային ընկալման ու գնահատման անհամարժեքությունը…»
Ապրիլի 14-ին, ժամը 00.05-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ճանապարհի 31-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 1962 թ. ծնված Անդրանիկ Հովհաննիսյանին, որը տեղում մահացել է:
Այսօր` ապրիլի 15-ին, Երևանի քաղաքապետարանում հանդիպում է տեղի ունեցել 33-րդ թաղամասի (Տիգրան Մեծ, Խանջյան, Հանրապետություն եւ Ֆիրդուս փողոցների հատման հատվածում) իրացման գոտու բնակիչների ներկայացուցիչների և տարածքը կառուցապատող «Սիթի Սենթր Դիվելոփմենթ» ընկերության ներկայացուցիչների միջև:
Քիչ առաջ 1in.am-ը տեղեկություն էր տարածել, թե Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը ազատվելէ զբաղեցրած պաշտոնից:
Ապրիլի 22-ին Երևանի պետական համալսարանում կրկին դեկանի ընտրություններ են կայանալու: Այս անգամ ընտրվելու է միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանը: Այդ պաշտոնի համար դիմում է ներկայացրել ընդամենը մեկ թեկնածու՝ գործող դեկան Գեղամ Պետրոսյանը:
Ժամը 17:30-ի սահմաններում Արտաշիսյան փողոցում՝ «CBS» բենզալցակայանի դիմաց, բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 24-ամյա Գևորգ Եսայանի վարած «ВАЗ 21-06» մակնիշի՝ 70 SS 006 և Երևանի բնակիչ 32-ամյա Էդգար Պետրոսյանի վարած «Toyota Corolla» մակնիշի՝ 27 SL 442 համարանիշի ավտոմեքենաները:
Արդեն մեկ շաբաթ է՝ մեկնարկել է Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Մենք շարունակում ենք զրուցել Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի համամասնական ցուցակները գլխավորող թեկնածուների հետ:
Դոնեցկի «Շախտյորի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան հենրիխ Մխիթարյանը կարող է ևս մեկ տարի մնալ ներկայիս թիմում, կամ հեռանալ։ Նման կարծիք է հայտնել Կիևի «Դինամոյի» նախկին հարձակվող Օլեգ Սալենկոն։
ՀՀ Ոստիկանության պետի հրամանով՝ Ոստիկանության Քրեական Հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ ուղարկվելով կադրերի ռեզերվ: