Բաժիններ՝

Կարծում եմ, որ Մխիթարյանը միշտ էլ կհասցնի Շախտյոր վերադառնալ. Սալենկո

Դոնեցկի «Շախտյորի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան հենրիխ Մխիթարյանը կարող է ևս մեկ տարի մնալ ներկայիս թիմում, կամ հեռանալ։ Նման կարծիք է հայտնել Կիևի «Դինամոյի» նախկին հարձակվող Օլեգ Սալենկոն։

«Մխիթարյանը կրկնել է ռեկորդը և մոտ է նորը սահմանելուն։ Պետք է հաշվի առնել, որ նա հարձակվող չէ, այլ կիսապաշտպան։ Նա լիովին ներդնում է իր ուժերը։ Բացի այդ՝ նա թիմի միակ ֆուտբոլիստն է, ով բնակվում է մարզաբազայում։ «Շախտյորը» համարյա չեմպիոն է։ Հենրիխի համար հեշտ կլինի ևս մի քանի գնդակներ հեղինակելը։

Նա այժմ գտնվում է այնպիսի մակարդակի վրա, որ իրենով հետաքրքրվում գերակումբները։ Նա կարող է ևս մեկ տարի մնալ «Շախտյորում» կամ հեռանալ։ Իմ կարծիքով, նրա համար ավելի լավ կլիներ հանդես գալ Գերմանիայում կամ Իսպանիայում։

Երբ  նման արդյունքի ես հասնում, ցանկանում ես ուժերդ նոր առաջնությունում փորձել։ Կարծում եմ, որ նա միշտ էլ կհասցնի «Շախտյոր» վերադառնալ»,- Սալենկոյի խոսքերն է մեջբերում Terrikon.com կայքը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930