Վլադիմիր Գասպարյանի հրամանով պաշտոնանկ է եղել Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետը
Այսօր՝ ապրիլի 15-ին, ՀՀ Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, հրամաններ է ստորագրել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ Ոստիկանության պետի հրամանով՝ Ոստիկանության Քրեական Հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ ուղարկվելով կադրերի ռեզերվ:
Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանը ազատվել է Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնից և նշանակվել Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ:
ՀՀ Ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Ոստիկանության գնդապետ Գագիկ Ավետիսյանը նշանակվել է Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ:
Մինչ այդ Գ. Ավետիսյանը աշխատում էր ՀՀ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ: