«ВАЗ 21-06»-ի վարորդը դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել «Toyota Corolla»-ին, «Toyota»-ն էլ՝ կայանված «BMW»-ին. կա վիրավոր

Այսօր՝ ապրիլի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում Արտաշիսյան փողոցում՝ «CBS» բենզալցակայանի դիմաց, բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 24-ամյա Գևորգ Եսայանի վարած «ВАЗ 21-06» մակնիշի՝ 70 SS 006 և Երևանի բնակիչ 32-ամյա Էդգար Պետրոսյանի վարած «Toyota Corolla» մակնիշի՝ 27 SL 442 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «ВАЗ 21-06»-ի վարորդ Ա. Տատինյանը կարմիր լույսի առկայության դեպքում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել է «Toyota Corolla»-ին, որից հետո էլ «Toyota Corolla»-ն բախվել է կայանված վիճակում գտնվող Երևանի բնակիչ 31-ամյա Գևորգ Մկրտումյանին պատկանող «BMW» մակնիշի՝ 61 UL 991 համարանիշի ավտոմեքենային:

Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Մամիկոն Գրիգորյանի գլխավորությամբ:
Վթարի վայրից «ВАЗ 21-06»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Կարճ ժամանակում վթարի վայր են ժամանել ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Քննիչի հանձնարարականով՝ մեքենաները տեղափոխվելու են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:

Տեսանյութեր

Լրահոս