Մինչև 2020թ. ինտերնետ կունենան Երկրի բոլոր բնակիչները. Google
Google-ի տնօրենների խորհրդի նախագահ էրիկ Շմիդտը հանդես է եկել կանխատեսմամբ՝ հայտարարելով, որ մինչև 2020թ. Երկիր մոլորակի վրա չի լինի մարդ, ով միացված չի լինի ինտերնետին: Այս մասին գրում է «Վեստին»:
«Եթե այժմ մեկ մարդ ինտերնետի հնարավորություն ունի, ապա դրան հավասար կան երկուսը, ովքեր չունեն այդ հնարավորությունը, իսկ 2020թ. միացված կլինեն բոլորը»,- ասել է նա:
Այս հայտարարությունը մի շարք քննարկումների առիթ է դարձել: Որոշներն այդ տեսակետը համարել են չափազանց լավատեսական, իսկ մյուսներն էլ՝ հիմարություն, քանի որ աշխարհում կա մեկ միլիարդ մարդ, որոնք բավարար ուտելիք անգամ չունեն: Սակայն Google-ի ղեկավարն այս առնչությամբ ոչ վիճակագրական տվյալներ է բերել, և ոչ էլ բացատրել է իր վստահությունը՝ կատարված հայտարարության վերաբերյալ:
Որոշ փորձագետների գնահատմամբ էլ, յոթ տարվա կանխատեսումը կասկածելի է թվում: