Բաժիններ՝

Microsoft-ը «խելացի» ժամացույց կթողարկի

Microsoft ընկերությունը միացել է մի խումբ խոշոր արտադրողներին, ովքեր զբաղված են «խելացի» ժամացույց ստեղծելու ուղղությամբ: Ինչպես գրում է The Wall Street Journal-ը, ընկերությունը նմանատիպ սարքավորման համար դետալներ է պատվիրել ասիացի առաքիչներին՝ տեղեկացնում է «Վեստին»:

Դետալների թվում նշվում է 1.5 դյույմանի էկրանը: Հայտնի է նաև, որ Microsoft-ի ներկայացուցիչներն այդ ծրագիրը քննարկելու նպատակով հանդիպել են արտադրողների հետ:

Եվ այսպես, Microsoft-ը դասվել է այն ընկերությունների շարքին, որոնք հետաքրքրված են «խելացի» ժամացույցների թողարկմամբ:

Նշենք, որ նման ծրագրեր ունեն Google-ը, Apple-ը  և Samsung-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930