Րաֆֆի Հովհաննիսյանը ներողությո՞ւն է խնդրելու Վեհափառից

Այսօր «Փյունիկ» համահայկական հիմնադրամի նախագահ Գաբրիել Չեմբերջյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, Ազատության հրապարակում ընթացող գործընթացներին՝ ասաց. «Հայաստանի կառավարությունը տեղի տվեց, որ այդ տեսակի հավաքներ լինեն: Ուրիշ երկրներում այդ հավաքների դեմը հեշտությամբ կարող են առնել, բայց մենք ուզում ենք եվրոպական միություններին ասել, որ մեր երկրում ազատ ձևով են եղել ընտրությունները, կա խոսքի ազատություն, և մեր կառավությունն այդ խոսքը հարգելու համար առիթ է տալիս:

Բայց, իմ կարծիքով, մեր ժողովուրդն էլ չափն անցնում է` արված արտահայտությունները պետք է ավելի զուսպ լինեն, ընտրված նախագահի մասին չխոսեն հայհոյանքներով: Հնարավոր է, որ սխալներ եղել են, բայց լավ բաներ էլ շատ են արել»:

Գ. Չեմբերջյանն անդրադարձավ նաև «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի` Վեհափառ հայրապետ Գարեգին Բ-ին ուղղված քննադություններին՝ ասելով.

«Րաֆֆի Հովհաննիսյանը կամ ուրիշները, ցավոք, սխալ են՝ այդպես արտահայտվելով վեհափառների մասին:

Այսօր ով էլ լինի Վեհափառը, պետք է լինել Վեհափառի կողքին` հաշվի առնելով, որ եկեղեցին և կառավարությունը միշտ եղել են կողք կողքի: Նույնն էլ վեհափառները, ովքեր 6 ընտրությունների ժամանակ էլ եղել են նախագահի կողքին. ներկայիս ընդդիմադիրն էլ անցյալում նախագահ էր, և եկեղեցին միշտ եղել է ընտրվողի կողքին: Այն ժամանակ էլ աշխարհի 4 կողմերից եկել են շնրոհավորանքներ, որ ընտրություններն անցել են հաջող, միևնույն ժամանակ՝ կային ընդդիմադիրներ, ովքեր ասում էին, թե ընտրությունները տեղի են ունեցել զեղծարարություններով: Ես լսել եմ, որ այս մի քանի օրը Րաֆֆի Հովհաննիսյանը գնալու է Վեհափառից ներողություն խնդրելու, որ ինքը սխալ էր Վեհափառի հանդեպ»:

Գաբրիել Չեմբերջյանի հետ ամբողջական հարցազրույցը՝ առաջիկայում:

Տեսանյութեր

Լրահոս