Բաժիններ՝

ԵՊՀ-ում այլևս մրցակցություն չկա

Ապրիլի 22-ին Երևանի պետական համալսարանում կրկին դեկանի ընտրություններ են կայանալու: Այս անգամ ընտրվելու է միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանը: Այդ պաշտոնի համար դիմում է ներկայացրել ընդամենը մեկ թեկնածու՝ գործող դեկան Գեղամ Պետրոսյանը:

Հետաքրքիրն այն է, որ մայր բուհի ֆակուլտետների դեկանները նախկինում ընտրվում էին սուր մրցակցային պայմաններում, իսկ ընտրություններն անցնում էին թեժ մթնոլորտում: Այս տարի հետաքրքիր օրինաչափություն է նկատվում: ԵՊՀ մի շարք ֆակուլտետների դեկաններ այս ամիս վերընտրվեցին (և վերընտրվելու են) աննկատ ձևով: Ապրիլի 5-ին վերընտրվեց մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դեկան Արթուր Սահակյանը, ապրիլի 8-ին՝ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը,  ապրիլի 17-ին կվերընտրվի կենսաբանության ֆակուլտետի դեկան Էմիլ Գևորգյանը, իսկ ապրիլի 19-ին՝ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռոլանդ Ավագյանը:

Հատկանշական է, որ վերոնշյալ բոլոր ֆակուլտետներում դեկանի պաշտոնի համար դիմել է մեկական թեկնածու՝ գործող դեկանը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս