Բաժիններ՝

«Միլանո»-ի ներկայացուցիչը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատարանին

«Ավո Ֆ.Մ.Հ.» ՍՊԸ-ն ընդդեմ «Միլանո» խանութի սեփականատերերից մեկի՝ «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի գործով ապրիլի 18-ի դատական նիստում Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Ալեքսեյ Սուքոյանի նախագահությամբ, կհրապարակի իր դեմ պատասխանող կողմի ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը:

Անցյալ դատական նիստին պատասխանող կողմը 15 րոպե դատարանին ապարդյուն սպասելուց հետո հեռացել էր, ըստ կողմի, դատարանի աշխատակազմից որևէ մեկը չտեղեկացրեց, թե ինչ պատճառով է նիստը ձգձգվում և երբ է այն սկսվելու: Սակայն կողմն իր համար անսպասելի «Դատալեքս» տեղեկատվական համակարգում կարդացել էր՝ նիստը կայացել է: Այդ ինչ ընդհատակյա, գաղտնի նիստ է, որից պատասխանող կողմը տեղյակ չէ,- իր ինքնաբացարկի միջնորդության մեջ նշեց «Միլանո» խանութի սեփականատերերից մեկի՝ «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի ներկայացուցիչ Տիգրան Հայրապետյանը:

Հայցադիմումով «Ավո Ֆ.Մ.Հ.» ՍՊԸ-ն պահանջում է պարտավորեցնել «Միլանո» խանութի սեփականատերերից մեկի՝ «Օլիմպ» արտադրական կոոպերատիվին տրամադրել 34 մլն դրամի չափով ավելացված արժեքի հարկի վերաբերյալ հարկային հաշիվ: Պատասխանող կողմի մյուս ներկայացուցիչ Հայկ Ալումյանը «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ հիշյալ հայցադիմումը «Օլիմպ»-ի հանդեպ հերթական հաշվեհարդարն է ու ֆինանսական ճնշումը՝ կազմակերպությունը մինչև այժմ պայքարում է իր խախտված իրավունքների վերականգման համար՝ ընդհուպ մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան գանգատ ներկայացնելով:

Ճնշումների մեկ ընդհանուր սցենարի մաս են կազմում, ըստ կողմի, մեկ հարկի գնով «Միլանո» խանութի երեք հարկերը, նկուղն ու հողատարածքը օտարելը, իր վստահորդ Հովհաննես Ղուկասյանին մաքսանենգության մեղադրանքով քրեական պատասխանատվության ենթարկելը և վերոհիշյալ հայցը ներկայացնելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930