![](/banners/BeFunky-design.jpg)
Դոլարը կայունացել է
![](https://168.am/wp-content/uploads/2013/01/dollar1.jpg)
Ամերիկյան դոլարի միջին բորսայական փոխարժեքը դրամի նկատմամբ այսօր չի փոխվել։ «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ ապրիլի 15-ին, դոլարի փոխարժեքը կազմել է 417 դրամ։ Բորսայում ընդհանուր առմամբ վաճառվել է 2 միլիոն 460 հազար դոլար։
Առևտրային բանկերն այս պահին դոլարը գնում են միջինը 415 դրամով, վաճառում՝ 418 դրամով: