Արման Մուսինյանի պատասխանը՝ Տարոն Մարգարյանին. Տեր-Պետրոսյանի ֆոնին արդեն 20 տարուց ավել զանազան «քաղաքական» մոծակներ ու մակաբույծեր փորձում են կայանալ

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Երևանի քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, թե իրենք պայքարը ոչ թե Տարոն Մարգարյանի դեմ է, այլ՝ համակարգի, քանի որ Տ. Մարգարյանն այդ համակարգի «խամաճիկն է», ասել էր.

«Ամեն մարդ, որ խոսում է, թող իր մասին առաջինը մտածի, հայելու մեջ նայի իրեն» (տեանյութը՝ այստեղ.):

Լևոն Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակ Արման Մուսինյան ի պատասխան, ilur.am-ին ասել է.

«Հանգիստ նայեք այդ ամենին: Նախագահ Տեր-Պետրոսյանի ֆոնին արդեն 20 տարուց ավել զանազան «քաղաքական» մոծակներ ու մակաբույծեր փորձում են կայանալ: Բայց կյանքը ցույց է տալիս, որ նման «քաղաքական», իսկ տվյալ պարագայում նաև՝ քրեական մակաբույծերը բավականին արագ վերանում են ասպարեզից: Այդպես կլինի նաև այս պարագայում: Չզարմանաք, բայց հանրապետականի Տարոնի պատասխանում ես մի դրական բան եմ հայտնաբերել: Այն, որ նա կարողանում է պարզ, համադասական նախադասություններ կազմել բաձրաձայն: Ես շատ ուրախ եմ, որովհետև մենք հնարավորություն կունենանք հանրապետականի Տարոնից մասնավորապես իմանալ, թե ինչպես է նա, պետական պաշտոն զբացեղնելով տիրացել միլիոնավոր դոլարի կարողության, ինչն էլ նշել է իր հայտարարագրում: Այս պարագայում պարզ, համադասական նախադասություն արտաբերել չկարողանալն այլևս չի կարող դիտվել որպես արդարացում»:

Տեսանյութեր

Լրահոս