Եվրոյի գոտու արտաքին առևտրի պրոֆիցիտը աճել է 8 անգամ
Եվրոյի գոտում փետրվարին ներմուծման ծավալները նվազել են, իսկ արտահանումն աճել է, ինչը նշանակում է, որ ներքին պահանջարկը շարունակում է թույլ մնալ՝ ինչպես սպառողների, այնպես էլ բիզնեսի կողմից։
Փետրվարին՝ հունվարի համեմատ, ներմուծումը նվազել է 2.1%-ով, իսկ ներմուծումն աճել է 0.1%-ով։
Ներքին շուկայում ապրանքների նկատմամբ պահանջարկի շեշտակի անկումը հանգեցրել է առևտրային հաշվեկշռի ցուցանիշի բարելավմանը։
Եվրոյի գոտում ար տաքին առևտրի դրական հաշվեկշիռը հասել է 10.4 միլիարդ եվրոյի, ինչը ամենաբարձր ցուցանիշն է՝ 2004 թվականի փետրվարից ի վեր։ 2012 թվականին արտաքին առևտրի պրոֆիցիտը կազմում էր ընդամենը 1.3 միլիարդ եվրո։