Փետրվարի 16-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն ընդունեց ԱՊՀ անդամ պետությունների միջխորհրդարանական ասամբլեայի խորհրդի դիտորդական խմբի ներկայացուցիչներին:
Հրանտ Բագրատյանի աշխատանքի, կենցաղի և նախընտրական քարոզարշավի ուշագրավ, նաև անհայտ անկյունները ներկայացնում է Հովհաննես Մովսիսյանը:
Թունավորման նախանշաններով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել Երևանի Մոլդովական փողոցի թիվ 44 շենքի 19-րդ բնակարանի բնակիչ` 1992թ. ծնված Իրինա Պետրոսյանը:
Այսօր «Շիրակն» անցկացրեց իր երկրորդ ստուգողական հանդիպումն Անթալիայում: Գյումրեցիների երկրորդ մրցակիցը Մոնտենեգրոյի առաջին լիգայում հանդես եկող «Յեդինստվո» թիմն էր:
Հաշվի առնելով ներկայիս քաղաքական իրավիճակը` կոչ եմ անում իմ կուսակից ընկերներին մասնակցել սույն թվականի փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահական ընտրություններին` քվեարկելով ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին, քանի որ վերջինս նախագահի միակ թեկնածուն է, ում ծրագրային դրույթները համապատասխանում են իմ քաղաքական հայացքներին:
«Ես չեմ խարազանի որևէ մեկի արժանապատվությունը, իր անունը, իր ավանդը, բայց թույլ չե՛մ տա, որ որևէ մեկը, անգամ՝ Սերժ Սարգսյանը, իմ պապերի, իմ երեխաների և ՀՀ պահանջը, իրավունքը, ազգային շահը արկածախնդրություն որոշի, ո՛չ, մենք գնում ենք դեպի նոր Հայաստան»,- ասում է Ր. Հովհաննիսյանը
Հայաստանում ինտերնետ աշխարհում ամենաշատ փնտրվող բառը հենց պոռնոն է: Google-ի վիճակագրության համաձայն՝ 2004-ից մինչ օրս «porno» բառի որոնողական հարցումների աճի միտումներով Հայաստանը ստացել է 100 ցուցանիշը:
Ընտրական գործընթացում հնարավոր ընտրախախտումները կանխելու, դրանց օպերատիվ արձագանքելու համար ՀՀ գլխավոր դատախազությունում, ՀՀ ոստիկանությունում և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստեղծվել են աշխատանքային խմբեր։
Արմավիրցիները պատմել են, որ եթե ոստիկանները ժամանակին բերման չենթարկեին կռվի մասնակիցներին, ապա հնարավոր էր` մի կաթիլ մեղրի պատմության նման անհեթեթ վիճաբանությունը ողբերգական ավարտ ունենար:
Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի վերջին նախընտրական հանդիպմանը մասնակցող դերասան, Կինոյի և թատրոնի ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը և այլ հարց տվողներ գործող նախագահին փորձում էին համոզել, որ պետք է գրաքննություն մտցնել մամուլում և հեռուստատեսությունում, ավելի արմատական պայքար մղել աղանդավորների և արտերկրից ֆինանսավորվող կազմակերպությունների դեմ:
Այս պահին հայտնաբերվել են ոտքերն ու ձեռքերը՝ ձորի տարբեր կողմերում և հիմա ոստիկանության փորձաքրեագիտական կենտրոնի աշխատակիցները տեղանքում որոնողահետախուզական աշխատանքներ են կատարում, քանի որ կասկածներ կան, որ հնարավոր է` մարմնի մյուս մասերն էլ հայտնաբերվեն նշված հատվածում:
TeleGeography ընկերության կողմից անցկացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ինտերնետում Skype-ի միջոցով իրականացվող զանգերը գրավել են միջազգային հեռախոսային թրաֆիկի 1/3-րդը, ինչը բացարձակ ռեկորդ է ինտերնետ-հեռախոսակալի բոլոր նմանատիպ ծառայությունների համար:
«Երբ որ կոռուպցիան հովանավորված չի իշխող կուսակցության կողմից, իշխող ուժի կողմից, կոռուպցիա Հայաստանի պես երկրում չի կարող լինել»,- ասում է Անդրիաս Ղուկասյանը
«ԳԱԼԱ» հեռուստաընկերություն են դիմում արդեն ոչ միայն այն քաղաքացիները, ովքեր հրաժարվել են ընտրակաշառքից, այլև նրանք, ովքեր գումար են վերցրել Սերժ Սարգսյանին ընտրելու նախապայմանով:
Այսօր Երևանի Կենտրոն վարչական շրջանի ընտրողների հետ հանդիպման ժամանակ նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե հինգ տարի առաջ իր առջև դրված նպատակներից որո՞նք կարողացավ իրականացնել, ասաց. «Մեզ հաջողվեց նորմալ հուն վերադարձնել Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող բանակցությունները:
Խնդիրն այն չէ, որ ընդդիմադիր կոչվող գործիչներն աչքիս լույսն էին կամ երևելի մեծ կերպարներ էին ինձ համար: Դրանք բոլորը մի ժամանակ եղել են մի թիմում և եղել են մեր դեմ՝ ԱԻՄ-ի դեմ: Երբ այսօր ոմանք ընդդիմադիր են խաղում, ես հիշում եմ, որ ընդդիմադիր միայն չի նշանակում իշխանությանը ընդդիմադիր:
Ոստիկաններն այսօր, բառի ուղիղ իմաստով, մաքրում էին Երևանի Պուշկինի փողոցը, որտեղով, ինչպես հետո պարզվեց, անցնելու էր ՀՀ նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի ավտոշարասյունը:
Ո՞րն է Սահմանադրական հեղափոխությունը՝ ըստ Սերժ Սարգսյանի. այն, որ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը գեղեցիկ քարոզարշավ է անում և հնարավորություն ունի տասնյակ-հազարավոր մարդկանց ձեռքսեղմումների միջոցով նոր քաղաքական մշակույթ ստեղծել երկրում, իսկ Հրանտ Բագրատյանը ներկայացնում է իր ծրագրերը, և ինքը հետաքրքրությամբ է դիտում նրա հարցազրույցները:
Նախկին ոստիկան Քրիստոֆեր Ջորդան Դորները, ով կասկածվում էր երեք հոգու սպանության մեջ, ինքնասպան է եղել։ Այս մասին գրում է France-Presse գործակալությունը։
Մենք աշխատել ենք մինչև առաջիկա ընտրությունները լուծում տալ նախորդ ընտրություններից հետո միջազգային դիտորդական առաքելությունների արձանագրած թերություններին:
ՀՀ ոստիկանության նման աշխատանքի պարագայում խիստ կասկածի տակ է դրվում ազատ և արդար ընտրություններ անցկացնելու հավանակությունը:
Նախախորհրդարանը Հայաստանում նոր որակի պետություն ստեղծելու նպատակով փետրվարի 20-ին՝ Արցախյան շարժման 25-ամյա տարեդարձի օրը, ժամը 18:00-ին Մաշտոցի պուրակում անցկացնելու է ինքնակազմակերպման հավաք:
Ընտրություններն անձերի պայքար չէ, թիմերի պայքար է, և այդ տեսակետից անցյալ ընտրությունների ժամանակ ավելի մեծ թիմեր էին պայքարում. լիներ ԱԺՄ-ն՝ իր կողմնակիցներով, լիներ ՀՅԴ-ն, լիներ դա թեկուզ և անցյալ անգամ Լևոն Տեր-Պետրոսյանն՝ իր կողմնակիցներով. դրանք բավական մեծ թիմեր էին: Այժմ մեծ թիմերի պայքար չի զգացվում:
Արդեն երկրորդ տարին է՝ iDitord համակարգի միջոցով յուրաքանչյուր քաղաքացի, ով վկա է եղել ինչ-որ ընտրակեղծիքի, կարող է ահազանգել և տեղեկացնել այդ մասին ինտերնետային կայքի միջոցով՝ այցելելով iDitord.org կայք:
«Ժառանգության» խրոխտ զավակն էլ ունի 2 տարբերակ, կամ նստում է նախագահի աթոռին, որը բացառվում է, կամ էլ նստում է Արտաշես Գեղամյանի և Արթուրիկ Բաղդասարյանի «30 արծաթանոց» աթոռին: Խաղադրույքները բարձրանում են: Գալիս է «սարեր շարժելու» ժամանակը:
էպոսագետ թեկնածուն այդքան էլ միամիտ մեկը չէ, և այնպես չէ, որ էպոսը վերլուծելով` կարողանում են մեծ ծախսերի գումարներ վաստակել: Առանց կոնկրետ նպատակների մարդն իրեն չի հիմարեցնի այդքան լայն լսարանի մեջ, եթե, իհարկե, նա հոգեկան խանգարումներ չունի:
Այսօր՝ փետրվարի 16-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել «Հրազդան» տոնավաճառում։
ժամը 15։12 շտաբ է ժամանել Սամվել Ալեքսանյանը, բացի այդ շտաբ ներս ու դուրս են արել բազմաթիվ անձինք, որոնց ձեռքին ինչ–որ թղթեր են եղել։
Շիրակի մարզի դատախազությունը հանձնարարել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնին՝ սեղմ ժամկետում ստուգել հեռարձակված նյութում մատնանշված հանգամանքները։
ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ հրապարակումը Լոռու մարզի դատախազությունն ուղարկել է ոստիկանություն՝ հանձնարարելով սեղմ ժամկետում ստուգել մատնանշված հանգամանքները և օրենքով սահմանված կարգով ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը։