
Սերժ Սարգսյանն ու «Ժառանգության» խրոխտ զավակն ունեն 2 տարբերակ

ՀՀ նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սերժիկ Սարգսյանը հրաշալի հասկանում է, որ ունի 2 տարբերակ: Կամ նստում է նախագահի աթոռին, կամ էլ՝ մեղադրյալի: Այս պարագայում շատ արագ «բացահայտվում են» մինչև հիմա «չբացահայտված» բոլոր սպանությունները: Եթե, իհարկե, թույլ տան, որ խոսի:
«Ժառանգության» խրոխտ զավակն էլ ունի 2 տարբերակ, կամ նստում է նախագահի աթոռին, որը բացառվում է, կամ էլ նստում է Արտաշես Գեղամյանի և Արթուրիկ Բաղդասարյանի «30 արծաթանոց» աթոռին: Խաղադրույքները բարձրանում են:
Գալիս է «սարեր շարժելու» ժամանակը:
Տեսնենք-տեսնենք:
Իսկ մենք հանգիստ կդիտենք, թե այս երկու «հերոսներն» ինչպես են միմյանց ոչնչացնում:
Եվ կգա մեր ժամանակը: