Ստուգվում են Գյումրիում ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ հաղորդումները

«Գալա»  հեռուստաընկերությամբ եթեր են հեռարձակվել, ապա նաեւ ինտերնետային էջում տեղադրվել Գյումրիում ընտրողի կամքի ազատ արտահայտմանը խոչընդոտելու վերաբերյալ հաղորդումներ։ Նման ահազանգեր են ստացվել նաեւ «Ասպարեզի» կողմից, որոնք  ստուգման նպատակով Շիրակի մարզի դատախազի հանձնարարությամբ ուղարկվել են ոստիկանության քննչական  բաժին ստուգման։
– 2013թ. փետրվարի 15-ին www.asparez.am կայքում տեղադրվել է տեղեկատվություն, որ Գյումրու Շիրակացի 75Ա շենքի բնակիչներին կաշառք են բաժանում։ Շիրակի մարզի դատախազությունը նշված հարապարակումն ուղարկել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժին՝ սեղմ ժամկետում նյութեր նախապատրաստելու համար։

– 2013թ. փետրվարի 15-ին www.galatv.am կայքում տեղադրվել է տեղեկատվություն, որ ՀՀԿ կամավորների կողմից կեսգիշերին 5000 դրամ գումար է բաժանվում։ Շիրակի մարզի դատախազությունը նշված հարապարակումն ուղարկել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժին՝ սեղմ ժամկետում նյութեր նախապատրաստելու համար։

– 2013թ. փետրվարի 15-ին www.galatv.am կայքում տեղադրվել է տեղեկատվություն, որ Գյումրիի ՙՊոլիգոններ՚ կոչվող թաղամասում ՙՄստո՚ անունով անձի կողմից 5000 դրամ է բաժանվում բնակիչներին։ Շիրակի մարզի դատախազությունը նշված հարապարակումն ուղարկել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժին՝ սեղմ ժամկետում նյութեր նախապատրաստելու համար։

– 2013թ. փետրվարի 15-ին www.galatv.am կայքում տեղադրվել է տեղեկատվություն, որ Գյումրիի Ղանդիլյան եւ Մուսայելյան փողոցների բնակիչներին 5000 դրամ գումար է բաժանվում։ Շիրակի մարզի դատախազությունը նշված հարապարակումն ուղարկել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժին՝ սեղմ ժամկետում նյութեր նախապատրաստելու համար։

– 2013թ. փետրվարի 15-ին Գալա հեռուստաընկերությունը եթեր է հեռարձակել տեսանյութ, ըստ որի բազմաթիվ քաղաքացիներից ստացել են հեռախոսազանգեր  ՀՀԿ կամավորների կողմից Գյումրիի Շիրակացի փողոցի հարակից բակերում ընտրակաշառք բաժանելու մասին։ Իսկ մեկ այլ ահազանգի համաձայն էլ՝ ուսուցիչներ են այցելում տնետուն եւ գումար առաջարկում։ Հեռուստաընկերությունը եթեր է հեռարձակել նաեւ քաղաքացու հեռախոսազրույցը։ Շիրակի մարզի դատախազությունը հանձնարարել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնին՝ սեղմ ժամկետում ստուգել հեռարձակված նյութում մատնանշված հանգամանքները։

Տեսանյութեր

Լրահոս