
Վարդան Մինասյանն ու Սարգիս Հովսեփյանը ներկա են գտնվել Շիրակի խաղին

Այսօր «Շիրակն» անցկացրեց իր երկրորդ ստուգողական հանդիպումն Անթալիայում: Գյումրեցիների երկրորդ մրցակիցը Մոնտենեգրոյի առաջին լիգայում հանդես եկող «Յեդինստվո» թիմն էր:
Առաջին իսկ րոպեներից «Շիրակի» ֆուտբոլիստները տիրեցին նախաձեռնությանը: Մի քանի վտանգավոր պահեր ստեղծեցին հակառակորդի դարպասի մոտ, սակայն վերջին պահին չէր հաջողվում ճիշտ եզրափակել գրոհը:
27-րդ րոպեին հեռահար հարվածով հանդիպման հաշիվը բացեց Դամե Դիոպը: Երկրորդ խաղակեսում հակառակորդին հաջողվեց երկու վտանգավոր պահ ստեղծել «Շիրակի» դարպասի մոտ, սակայն վստահ խաղաց Արթուր Հարությունյանը: Հաշիվը 55-րդ րոպեին գլխի հարվածով կրկնապատկեց կենյացի հարձակվող Ջորջ Օդիմբոն:
Նշենք, որ հանդիպմանը ներկա էին նաեւ Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը եւ Սարգիս Հովսեփյանը:
Այս մասին հաղորդում է «Շիրակի» պաշտոնական կայքը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը