
2 կանայք «Հրազդան» տոնավաճառում ծեծկռտուքից հետո տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ փետրվարի 16-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել «Հրազդան» տոնավաճառում։
Ժամը 12։00-ի սահմաններում նշված տոնավաճառում առևտրով զբաղվող Երևանի բնակիչներ, 47-ամյա Անահիտ Նիկոլայան և 48-ամյա Աննա Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ինչ-որ հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, ինչից հետո Ա. Նիկոլայան «գլխի քունքային շրջանի ջնջխված» վերքով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտորն, իսկ Ա. Հովհաննսյանը «գլխուղեղի ցնցում հարցականով»՝ «Էրեբունի » բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Հրաչ Խաչիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
2 կանանց տրվել է դատաբժշկի ուղեգիր։