Բաժիններ՝

ԱՊՀ դիտորդները՝ ոստիկանությունում

Փետրվարի 16-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն ընդունեց ԱՊՀ անդամ պետությունների միջխորհրդարանական ասամբլեայի խորհրդի դիտորդական խմբի ներկայացուցիչներին:
Ողջունելով հյուրերին՝ Արթուր Օսիկյանը ներկայացրեց ոստիկանության կողմից իրականացված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն:
Հյուրերը նշեցին, որ դիտորդական խումբը, որի կազմի մեջ են ԱՊՀ անդամ պետությունների խորհրդարանների պատգամավորներ և ԱՊՀ միջխորհրդարանական ասամբլեայի խորհրդի քարտուղարության աշխատակիցներ, փետրվարի 16-ից 19-ը կարճաժամկետ դիտարկում է իրականացնելու ՀՀ նախագահի ընտրությունների շրջանակներում, և իրենց խնդիրներից մեկն էլ նախընտրական շրջանում ոստիկանության գործառույթների շրջանակին և իրականացման ընթացքին ծանոթանալն է: Դիտորդներին, մասնավորապես հետաքրքրում էր ընտրողների ռեեստրի վարման կարգը և ընտրողների ցուցակների ճշգրտման ընթացքն ու արդյունքները:
Արթուր Օսիկյանը մանրամասն ներկայացրեց ընտրացուցակների ճշգրտման ընթացակարգը, մասնավորապես նշելով, որ հունվարի 9-ից՝ նախնական ընտրացուցակների հրապարակումից հետո ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում մշակվել է անճշտությունների վերաբերյալ 4000-ից ավելի տեղեկություն, որոնք ստացվել են ոստիկանության իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում և ընտրական գործընթացի մյուս մասնակիցների կողմից: Ընտրացուցակներում կատարվել է 19 ճշտում, ինչը վկայությունն է այն բանի, ոչ առկա են աննախադեպ ճշգրիտ ցուցակներ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս