
ՀԺԿ նախկին անդամը կոչ է անում ընտրել Րաֆֆի Հովհաննիսյանին

Հաշվի առնելով ներկայիս քաղաքական իրավիճակը` կոչ եմ անում իմ կուսակից ընկերներին մասնակցել սույն թվականի փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահական ընտրություններին` քվեարկելով ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին, քանի որ վերջինս նախագահի միակ թեկնածուն է, ում ծրագրային դրույթները համապատասխանում են իմ քաղաքական հայացքներին:
Միաժամանակ պաշտոնապես հայտարարում եմ, որ այսուհետ դադարեցնում եմ իմ քաղաքական գործունեությունը ՀԺԿ շարքերում, քանզի վերջինիս որդեգրած քաղաքականությունը չի ծառայում իր հիմնարար արժեքներին:
Այս պահից ի վեր ինձ համարում եմ <<Ժառանգություն>> կուսակցության համախոհ:
ՀԺԿ երիտասարդական խորհրդի արդեն նախկին նախագահ` Նարեկ Վարազդատյան