Մեր տեղեկություններով՝ չի բացառվում, որ Երևանի քաղաքապետի ընտրություններին մասնակցեն ՀՀՇ նախկին անդամները՝ ՀՀՇ նախկին նախագահ Արարատ Զուրաբյանի գլխավորությամբ:
Տասնմեկ գիտնականներ, որոնց մեծ մասն ամերիկացիներ են, դարձան աշխարհում բժշկության և կենսաբանության ոլորտում ամենահարուստ գիտական մրցանակի` «Breakthtough Prize»-ի առաջին դափնեկիրները:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագհները նաև իրենց մտահոգությունն են հայտնել Լեռնային Ղարաբաղում հնարավոր քաղաքացիական թռիչքների իրականացնելու և ոչ վաղ անցյալում շփման գծում գրանցված միջադեպերի վերաբերյալ:
«Բացահայտեք ձեզ համար տաղանդավոր երգչի՝ Նարեկ Մակարյան: Հայաստանի ձայնի թեկնածուներից: Ազնավուր է երգում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Շառլ Ազնավուրը:
ՀՀ 2013 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները վերանայելու պահանջով առաջ Սահմանադրական դատարան դիմում ներկայացրեցին Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչներ Զարուհի Փոստանջյանը և Հովսեփ Խուրշուդյանը։
Ես ցանկանում եմ, որ արդյունքները ձեռք բերվեն բանակցությունների և ոչ թե վերջնագրերի հիման վրա:
«Դուք շնորհավորել եք կեղծ նախագահին»: Այս և նման տիպի կոչերով մի քանի ակտիվիստներ այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան առջև:
«Ախր ես չեմ հանդգնում, ինչպե՞ս կարող եմ ես՝ նվաստս… ինչպե՞ս կարող եմ խոսք ասել ԱՄՆ-ի նախագահին… Եթե իմանայինք, որ նա մտածում է՝ շնորհավորել, այդ ընթացքում գուցե կարողանայինք ֆոն ստեղծել, որ նա կարողանար հասկանալ, թե ինչ է անում»,- ասում է Լուսինե Բադալյանը
Չի բացառվում, որ հաջողության դեպքում Ադելը կարող է դառնալ Բոնդի մասին ֆիլմերի երգերի մշտական կատարող:
Կողմերը պաշտոնապես հայտարարել են «Հարավային գազային միջանցքի» զարգացման հարցում համագործակցության շուրջ համաձայնության մասին:
Աշոտյանն առաջարկում է մինչև ՍԴ վճռի հրապարակումը դադարեցնել բոլոր քաղաքական ակցիաները
Դիլիջանի ոստիկանները բաժին են բերման ենթարկել Դիլիջան քաղաքի Կամարինի 52 տան բնակիչ 26-ամյա Սասուն Օթարյանին, ով ոստիկանությունում սկզբում փորձել է հերքել իր կողմից կատարված մահվան ելքով վրաերթը…
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, մարտի 5-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 3-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ զանգվածների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Սյունիքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` Ծավ համայնքի ղեկավարների` Սեյրան Զաքարյանի և Արարատ Մարտիրոսյանի կողմից դիտավորությամբ հողամասերի ինքնակամ զավթումը, շինության ինքնակամ կառուցումը չկասեցնելու, «Էներգացանցշին» ԲԲ ընկերության ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ:
ԱԷՄԳ-ի պատվիրակությունը վերջին անգամ Իրան է այցելել այս տարվա փետրվարի 13-ին:
Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ իրացման ցանցում առկա մանկական կերերն անվտանգ են և երեխաների առողջության վրա որևէ բացասական հետևանք ունենալ չեն կարող:
Ջավախահայության իրավունքները Վրաստանում ոտնահարվում են: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է ջավախաբնակ Ղևոնդ Մկրտչյանը:
Բորսայում վաճառվել է աննախադեպ մեծ քանակությամբ՝ ավելի քան 16 միլիոն դոլար
Ղարաբաղյան բանակցային գործընթացն անհամատեղելի է հայ-թուրքական մերձեցման հետ,:
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան, ով այժմ բուժման հերթական կուրսն է անցնում Նյու-Յորքում, Կլասիկոյի նախօրեին խոսել է իր ֆուտբոլիստների հետ։ Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, «Ռեալի» հետ հանդիպումից առաջ Վիլանովան Skype ծրագրի միջոցով զրուցել է իր սաների հետ։ Ամեն դեպքում դա էլ չօգնեց «Բարսելոնային» խուսափել պարտությունից (1։2)։ Հիշեցնենք, որ Վիլանովայի վերադարձը նախատեսված է ապրիլի սկզբին։
«Դուք վստա՞հ եք, որ ինքը վստահ է, որ ինքն է հաղթել: Ես վստահ չեմ, որ ինքը վստահ է, որ ինքն է հաղթել»,- ասում է Հովհաննես Սահակյանը:
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մայքլ Քերիկը հերթական անգամ նշել է, որ պատասխան հանդիպման ժամանակ իր թիմին հեշտ չի լինի կասեցնել «Ռեալի» աստղ Կրիշտիանո Ռոնալդուին։
Տվյալ գործողության հեղինակները նաև փորձել են Սիրիայի պետական հիմնարկներում հավաքագրել բարձրաստիճան չինովնիկներին:
Դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհները, Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ (ԼՂՀ) ավտոճանապարհը, Շիրակի մարզի Աշոցք-Ամասիա, Մարալիկ-Լանջիկ, Լոռու մարզի Սպիտակ-Ծիլքար ավտոճանապարհները:
«Նա ասաց հետևյալը` «Հայաստանում չպետք է իշխի Կևորկովը», հետո սա կեղծվեց, կասեմ` ո՞ւմ կողմից և ինչո՞ւ, ներկայացվեց լրիվ ուրիշ բան»,-ասում է Ա.Մանուչարյանը
Իվանիշվիլին իր հերթին Պետական գրասենյակի շենք է ժամանել հանդիպումից մեկ ժամ առաջ:
Ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով՝ 04.03.2013 թ. ժամը 13:00-ի դրությամբ քննարկվել և քննարկման փուլում են գտնվում 76 դեպք, որից 17-ը վերաբերվում են ընտրակաշառքներին, 25-ը` մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն ընտրելուն…
Թուրքական պատվիրակությունը Թեհրանում մասնկացում է էներգետիկ կոնֆերանսի, որին մասնակցում են նաև այլ երկրներ:
Նարինե Մկրտչյանը պնդում է, որ ՀՀ Ընտրական օրենսգրքի 24-րդ, 80-րդ հոդվածները, 79-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը, ինչպես նաև 23-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ նախադասությունների «կամ օգտագործելու կենտրոնական ընտրական հանձնաժողովի` ընտրական գրավների հատուկ հաշվեհամարում առկա միջոցները» բառերը, 38-րդ հոդվածի 7-րդ մասը հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Այդ խորհրդի գործունեությունում ներգրավվելու են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ, անկախ փորձագետներ, տարբեր ոլորտի մասնագետներ, երիտասարդ ակտիվիստներ: