Իլհամ Ալիևն ուժեղացնում է չինովնիկների գործունեության վերահսկողությունը
Azadliq.info-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանում ստեղծվում է նախագահին կից Հասարակական խորհուրդ, որը հասարակական վերահսկողություն կիրականացնի վարչությունների նկատմամբ և նախագահի համար կպատրաստի իրավիճակի վերաբերյալ զեկույցներ:
Այդ խորհրդի գործունեությունում ներգրավվելու են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ, անկախ փորձագետներ, տարբեր ոլորտի մասնագետներ, երիտասարդ ակտիվիստներ: Արդեն համապատասխան գերատեսչություններին տրվել են հրահանգներ: Նախատեսվում է ստեղծել նաև գործադիր իշխանությանը կից նմանատիպ խորհուրդներ:
Այս ամենը նշանակում է, որ իշխանությունները լրջորեն մտահոգված են երկրի ղեկավարման մեջ առկա խնդիրների կապակցությամբ և նրանց այս քայլը թելադրված է չինովնիկների գործունեության վերահսկողության ուժեղացման անհրաժեշտությամբ՝ շտկելու համար ստեղծված իրավիճակը:
Վերջին շրջանում Ադրբեջանի մի շարք շրջաններում անցկացվեցին բողոքի ակցիաներ՝ ընդդեմ տեղական իշխանությունների կամայականությունների ու բռնությունների: