Սիրիայում կանխվել է Բաշար Ասադի դեմ Թուրքիայի ու Ֆրանսիայի հատուկ ծառայությունների պատրաստած մահափորձը. մամուլ

Իրանական Press TV հեռուստաալիքը, վկայակոչելով լիբանանյան Asianews ինտերնետային պորտալը, հայտնում է, որ Թուրքիայի ու Ֆրանսիայի հատուկ ծառայությունները մահափորձ են պլանավորել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ու արտգործնախարար Վալիդ Մուալեմի նկատմամբ:

Այս մասին նշված է թուրք-ֆրանսիական դավադրությունը բացահայտող վավերագրական ֆիլմում: Ֆիլմում առկա է այն անձանց խոստովանությունը, որոնք ներգրավված են եղել սիրիացի բարձրաստիճան չինովնիկներին սպանելու առաքելությունում:

Աղբյուրի համաձայն, ոչ վաղ անցյալում Սիրիայի անվտանգության ծառայությունը կանխել է երկրի նախագահ Բաշար Ասադի ու արտգործնախարար Վալիդ Մուալեմի նկատմամբ Թուրքիայի ու Ֆրանսիայի հատուկ ծառայությունների պատրաստած մահափորձը:

Աղբյուրը հավելել է, որ տվյալ գործողության հեղինակները նաև փորձել են Սիրիայի պետական հիմնարկներում հավաքագրել բարձրաստիճան չինովնիկներին: Ընդ որում, այդօրինակ փորձեր են ձեռնարկվել Մուալեմի գրասենյակում ու Դամասկոսում գտնվող նախագահական նստավայրում: Նշվում է, որ այդ գործողությունը համահունչ է ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի ու Կատարի անվտանգության ծառայությունների գործունեությանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031