Ջավախահայերի իրավունքները ոտնահարված են

Ջավախահայության իրավունքները Վրաստանում ոտնահարվում են: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է ջավախաբնակ Ղևոնդ Մկրտչյանը: «Ջավախքի նոր սերունդը՝ դպրոցահասակ երեխաները, դասավանդվում են Վրաստանի Կրթության և գիտության նախարարության կողմից տպագրված գրքերով: Այդ դասագրքերում լիովին արտացոլված է Վրաստանի՝ ջավախահայության հանդեպ վարած քաղաքականությունը՝ սկսած պատմության խեղաթյուրումից,  վերջացրած՝ ազգային ինքնությունը վիրավորելով»,- նշել է Ղ. Մկրտչյանը: Տարիներ շարունակ արգելվում էր Վրաստան հայերեն գրքեր տեղափոխել: Ըստ մեր զրուցակցի՝ դա Վրաստանի կառավարության կողմից մշակված հստակ ծրագիր էր, որը մինչ օրս շարունակվում է: «Նախորդ իշխանությունների հետ բավական կոշտ հակադարձություններ եղան այս և այլ խնդիրների առաջացման և լուծման շուրջ, սակայն սայլը տեղից այդպես էլ չշարժվեց: Այս իշխանությունները, երբ պատրաստվում էին ստանձնել իշխանությունը, խոստանում էին, որ կլուծվեն այս և նմանատիպ բոլոր խնդիրները: Հուսանք, որ մի օր կվերագտնենք ջավախահայերի ոտնահարված իրավունքները»,- ասել է Ղ. Մկրտչյանը:

Տեսանյութեր

Լրահոս