Այս պահի դրությամբ քննարկվել և քննարկման փուլում են գտնվում ընտրախախտումների 76 դեպք. Ոստիկանություն
Ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով՝ 04.03.2013 թ. ժամը 13:00-ի դրությամբ քննարկվել և քննարկման փուլում են գտնվում 76 դեպք, որից 17-ը վերաբերվում են ընտրակաշառքներին, 25-ը` մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն ընտրելուն, 13-ը` քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն, 5-ը` ընտրատեղամասում կատարված վիճաբանությանը և սպառնալիքին, 4-ը` քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 5-ը` ընտրությունները կամ քվեարկության արդյունքները կեղծելուն, 2-ը` ընտրական հանձնաժողովի աշխատանքներին ու դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելուն և 5 այլ խախտումներ` կապված ընտրացուցակների անճշտությունների և ընտրական հանձնաժողովների աշխատանքի հետ: Նշված 76 ահազանգերից 42-ը ստացվել է Երևան քաղաքում, իսկ 34-ը` մարզերում:
Հիշյալ 76 դեպքերից 42-ի վերաբերյալ ահազանգեր են ստացվել քաղաքացիներից /լրատվամիջոցներով և հեռախոսակապով/, 29-ը ստացվել են Ր. Հովհաննիսյանի նախընտրական շտաբներից, 5-ը` ՄԻՊ գրասենյակից:
Ստացված ահազանգերով և դեպքերով համապատասխան ստորաբաժանումների կողմից կատարվում են ստուգումներ և նախապատրաստվում են նյութեր:
Նշված 76 դեպքերից 42 նյութով որոշում է կայացվել` քրեական գործի հարուցումը մերժելու մասին և 15 նյութեր եզրակացությամբ շարք են կցվել` թողնվելով անհետևանք, 4 նյութ ուղարկվել է ՀՔԾ, 1 նյութ միացվել է Էրեբունու քննչական բաժնում ընտրախախտումների փաստով հարուցված քրեական գործին, 14 նյութ գտնվում է ընթացքի մեջ: