Վիրավորները Ոստիկանության Հրազդանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպեր-լիազորներ՝ 45-ամյա Գնել Խաչատրյանն ու 34-ամյա Արկադի Խաչատրյանն են:
ԲՀԿ այսօրվա քաղխորհրդի նիստից և Գագիկ Ծառուկյանի «խիստ ընդդիմադիր» հայտարարություններից կարելի է ընդամենը մեկ եզրակացություն անել: Ընդդիմադիր դաշտում մրցակցությունը բավական թեժացել է:
Հայաստանյան ինտերնետ օգտագործողները կարող են հանգիստ լինել. Հայաստանը բավարար քանակի IP հասցեներ ունի և անհանգստանալու կարիք չկա: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Ինտերնետ հանրություն» հ/կ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը:
Ազատության հրապարակում ժամեր առաջ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանն իր ելույթում անդրադարձավ բոլոր նրանց, ում հուզում է այն հարցը, թե որո՞նք են լինելու Րաֆֆի Հովհաննիսյանի և նրա թիմակիցների քայլերը, և թե ինչպե՞ս ենք դրանց միջոցով հասնելու հաղթանակի ամրագրմանը:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ի բռնարարքի գործով այսօրվա նիստում hետազոտվեցին տուժողներ Վահե Ավետյանի, Արտակ Բայադյանի, Գարիկ Սողոմոնյանի, Էդգար Նիկոյանի և Արկադի Աղաջանյանի դատաբժշկական փորձաքննության արձանագրությունները:
Քիչ առաջ Երևանի Կենտրոն, Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է դռնփակ դատական նիստ:
Հարցազրույց Microsoft-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գրիգոր Բարսեղյանի հետ
«Այս հրաշալի եղանակին, այս ձյան տակ, մենք հրավիրեցինք երեք գործող և շուտով նախկին պաշտոնյաների՝ գալու այստեղ: Ես իրենց գրավոր նամակով հրավիրեցի, բայց իրենք չեկան»,- ասել է Ր. Հովհաննիսյանը:
ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի եկամուտները հունվար ամսին կազմել են 75.2 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 46.1 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 34.1%-ով և 20.7%-ով ապահովել են ՀՀ կառավարության առաջին եռամսյակի ծրագրի կատարումը:
Վազգեն Սարգսյանը գարնան առաջին օրը`մարտի 1-ը, դիմավորում էր ԵԿՄ անդամների, իր ընկերների հետ` Աշտարակի ձորում, հին կամրջի մոտ, ջրաղացի քարի վրա բացված սեղանի շուրջ, որի վրա միայն խաշած ձու էր լինում, կանաչի և լավաշ:
168.am-ի հավաստի տեղեկություններով, այս պահին ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը գտնվում է Ազգային անվտանգության քննչական վարչությունում: Ըստ նույն աղբյուրների` մի քանի ժամ անց նա կկալանավորվի:
Այսօր ԳԱԱ-ի համակարգում առաջատար գիտական աշխատողը, որն ունի ֆիզմաթ գիտությունների դոկտորի աստիճան, ստանում է 65.000 դրամ` գումարած 20.000 դրամ` դոկտորական կոչման համար: Պահումներով` համախառն ստացվում է 75.000 դրամ աշխատավարձ: Այսօր ականատեսն ենք Հայաստանի գիտության և մշակույթի աննախադեպ արագացված քայքայման ընթացքին:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ «Մանչեսթեր Յունայթեդ» – «Ռեալ» հանդիպմանը ներկա կգտնվի հյուրընկալած թիմի մոտ 3,5 հազար երկրպագու:
«Կեղծված ընտրություններում չկան հաղթողներ՝ բոլորն էլ պարտված են, և դա հատկապես պետք է հասկանալի լինի իրավաբաններ Րաֆֆի Հովհաննիսյանին ու Անդրիաս Ղուկասյանին: Ասել եմ ու ստիպված եմ կրկնել՝ սուտը ստով չի կարելի բերել ճշմարտության դաշտ»
Մարտի 5-ից 9-ը Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունները կներկայացնեն «ՀայԹեք Արմենիա» բրենդը Գերմանիայի Հանովեր քաղաքում անցկացվող միջազգային ամենախոշոր թվային CeBIT ցուցահանդեսում:
«Նրանք այլևս քաղաքական դիակներ են, իմ կարծիքով, որովհետև, եթե ամոթ ու աբուռ ունենային՝ վաղուց հրաժարական էին տվել»:
Այսօր Ազատության հրապարակում հրավիրված հերթական հանրահավաքին ելույթ ունեցավ նաև Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Երիտասարդ հանրապետականներից մեկն ակնարկ էր արել, քննադատել, որ ռուսերեն բառեր եմ օգտագործում: Դու ուրեմն «զադնի» չես հասկանում: Ուրեմն ասեմ՝ ոչ մի նահանջ չի լինելու»
«Պայքարը հենց ստեղծագործությունն է: Չես կարող ստեղծագործել ուղղակի բոհեմական վիճակում: Ստեղծագործության ժամանակ, առաջին հերթին, պայքարում ես ինքդ քո դեմ, որտեղից էլ ստեղծվում են նորությունները»,- ասում է քանդակագործ Վիգեն Ավետիսը
«Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ»:
Զորավարժություններում ներգրավված են Թուրքիայի զինված ուժերի F-16 տիպի 5 կործանիչ:
«Բավարիայի»՝ ոչ հեռու անցյալում հայտնի դարպասապահ Օլիվեր Կանն իր հիացմունքն է հայտնել թիմի ներկայիս կազմի և այս մրցաշրջանում նրա ելույթների վերաբերյալ:
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր այցելել է «Գրացիա» միջազգային Կարմիր խաչի կենտրոնում բուժումը շարունակող ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանին:
Սիրիացի ապստամբները շուրջ երկու տարի ընթացող սիրիական հակամարտության ողջ ընթացքում առաջին անգամ կարողացել են ամբողջովին վերահսկողություն հաստատել երկրի նահանգներից մեկի կենտրոնի վրա:
«Ռոմայի» ղեկավարությունը դեռ չի կողմնորոշվել ակումբի նոր մարզադաշտի անվան շուրջ:
Համապատասխան նախաձեռնությամբ հանդես է եկել Վրաստան այցելած Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչյուսը:
«Ազատության» հրապարակում շարունակվում է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը: Քիչ առաջ Րաֆֆի Հովհաննիսյանը հրապարակեց առաջիկա օրերի ժամանակացույցը:
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանԽաբի Ալոնսոն խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ այսօր կայանալիք Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ պատասխան հանդիպման մասին։
Նրանք կոճակը սեղմում են Դամասկոսում, իսկ որոշ ժամանակ անց Հալեպում պայթյուն է գրանցվում և զոհվում են հասարակ մարդիկ:
Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքում քիչ առաջ խոսեց ընտրակեղծիքների մասին` անդրադառնալով Ծավ գյուղի գյուղապետի ձերբակալությանը` հիշեցնելով, որ այդ գյուղում ինքն է հաղթել: