«Սարդարապատ» շարժման ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանը, ում հետ ևս «Ժառանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել էր երեկ, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ որևէ էական տարաձայնություն հանդիպման ընթացքում չի հնչել, ընդհակառակը՝ հանդիպումն անցել է փոխադարձ վստահության մթնոլորտում:
Առողջապահության նախարարությունը որևիցե ուսումնասիրություն, գնահատում չի կարող անել այն պարզ պատճառով, որ գործը գտնվում է նախաքննության վարույթում, և իրականացվում է դատաբժշկակական փորձաքննություն։
Հարցազրույց Ծավի գյուղապետ Սեյրան Զաքարյանի հետ
Այսօր՝ մարտի 4-ին, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները Խորենացի փողոցից ՀՀ Ոստիկանություն են բերման ենթարկել Արարատի մարզի Շահումյան (Յուվա) գյուղի բնակիչ 24-ամյա Վարդան Կարապետյանին:
Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Եվա Դարբինյանի նախագահությամբ, սկսվեց «Մատաղիսի» գործով արդարացման դատավճռի դեմ մեղադրող կողմի և տուժող Ռոման Եղիազարյանի իրավահաջորդ Գոհար Մելքոնյանի վերաքննիչ բողոքների քննությունը:
Երևանում սկսել է գործել թանկարժեք ժամացույցների արտադրություն, որով զբաղվում է «Կրբեդանց JW» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը: Վերջինս ժամացույցների մեխանիզմները ներկրում է հիմնականում Շվեյցարիայից, իսկ Հայաստանում զբաղվում է դրանց հավաքմամբ՝ տալով յուրահատուկ ոսկերչական լուծումներ:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ սկսված քննարկումները` հետընտրական զարգացումների վերաբերյալ, տապալվել են:
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ռայան Գիգզը, ով Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Ռեալի» դեմ խաղում կանցկացնի իր կարիերայի հոբելյանական՝ 1000-րդ հադիպումը, նշել է, որ այս խաղում իրենք պետք է առաջինը գրավեն մրցակցի դարպասը:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 4-ի ժամը 20.30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցները պետք է դատարանում ապացուցեն, որ Սերժ Սարգսյանի օգտին առնվազն 322 հազար ձայն է լցոնվել. մոտավորապես այդքան է Րաֆֆի Հովհաննիսյանի և Սերժ Սարգսյանի ստացած ձայների տարբերությունը: 168.am-ի ՍԴ աղբյուրները հայտնում են, որ հայցում չկան կոնկրետ փաստեր, այլ ընդամենը ընդհանուր բնույթի ձևակերպումներ են:
ՀՀ վարչական դատարանը` դատավոր Կարեն Ավետիսյանի նախագահությամբ, այսօր մերժեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հայցն ընդդեմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր 168.am-ը, Հայաստանում այծի պրոբիոտիկ պանիր կարտադրվի:
Ի պատասխան 168.am-ի հարցին, թե Րաֆֆի Հովհաննիսյանը ՀԱԿ-ի՝ մասնավորապես Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպելու մտադրություն այս պահին ունի՞, «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը պատասխանեց. «Մենք կոնսուլտացիաներ անելու պատրաստակամություն ունենք բոլոր քաղաքական ուժերի հետ: Թե ինչ ձևաչափով կնախընտրի իր տեսակետները ներկայացնել ու մասնակցել ՀԱԿ-ը, դա իր որոշելիքն է»:
168.am-ի ՀԱԿ աղբյուրները փոխանցում են, որ այստեղ որոշում է կայացվել չմասնակցել մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին: ՀԱԿ-ում հաշվել են, որ այս ընտրություններին իրենք ոչ միայն հաջողության հասնելու ոչ մի հնարավորություն չունեն, այլ ընդհակառակը՝ ի ցույց են դնելու իրենց թուլությունը և խայտառակվելու են:
Սահմանադրական դատարան ընտրությունները վիճարկելու մասին դիմում ներկայացնելուց հետո լրագրողների հետ զրույցում 168.am-ը «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանից հետաքրքրվեց, թե ո՞րն էր պատճառը, որ Րաֆֆի Հովհաննիսյանը որոշեց դիմել ՍԴ, այն դեպքում, երբ խորհրդի հանրահավաքի ժամանակ կարգով ժողովորդից կարծիք էր հարցրել, բայց մարդիկ դեմ էին արտահայտվել։
«Ո՞ւմ գլխում է այդ «հանճարեղ» միտքը ծագել, որ տասնմեկ ժամ ունեցող ուսուցիչը բժշկական ապահովագրության կարիք ունի, իսկ տասը ժամ ունեցողը չունի: Տրամաբանություն կա՞: Հիմնավորե՛ք, խնդրում եմ»
Մարտի 4-ին, ժամը 17.00-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 154 հասցեում գտնվող Սևանի երաժշտական դպրոցի տանիքը փլուզվել է (մոտ 40 քմ):
ՈՍԿԻ` գնման գին` 19261,78 (+56.13), բացթողնման գին` 20936,72 (+61.01), ԱՐԾԱԹ` գնման գին` 348.64(-4.88), բացթողնման գին` 378.96 (-5.3), ՊԼԱՏԻՆ` գնման գին` 19370.97(-565.72), բացթողնման գին` 21055.40(-614.92), ՊԱԼԱԴԻՈՒՄ` գնման գին` 8919.31 (-78.07), բացթողնման գին` 9694.90 (-84.86)։
Օմբուդսմենի 2012 թվականի զեկույցը պատրաստ է: Ըստ օրենքի մարդու իրավունքների վիճակի մասին տարեկան զեկույցը պետք է ներկայացվի մինչև մարտի 31-ը: Այսօրվանից հանրությանը կներկայացվեն այդ զեկույցի առանձին հատվածներ, որոնք ներառում են կոնկրետ ոլորտներում առկա լրջագույն հիմնախնդիրները:
«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ֆիլ Ջոնսը չի կարող օգնել իր թիմին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ռեալի» հետ հանդիպման ժամանակ:
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ շարունակվում են քննարկումները հետընտրական գործընթացների շուրջ:
Մի քանի օր առաջ լրացավ ղարաբաղյան շարժման 25-ամյակը: Ընթացիկ քաղաքական զարգացումների համատեքստում այդ հոբելյանը նշվեց, ըստ էության, միայն արարողակարգային մակարդակով:
Ռուսաստանն արտասահմանում մարդու իրավունքների պաշտպանության հարցը ներառել է իր արտաքին քաղաքական հայեցակարգում:
ՀՀ ԱԻ նախարարության աջակցությամբ այսօր Երևանի Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցում Հայաստանում 1-ին անգամ անցկացվեց պատանի հրշեջ-փրկարարների մրցաշար։
Ի՞նչ ակնկալիքներ ունեն Ր. Հովհաննիսյանի ներկայացուցիչները և արդյոք հավատո՞ւմ են, որ Սահմանադրական դատարանը կբավարարի իրենց դիմումը. «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը այս հարցին պատասխանեց. «Կցանկանամ զերծ մնալ հուզական պատասխաններից»։
Հայաստանում մինչև 2015թ.` Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ, ստեղծվելու է տվյալների էլեկտրոնային բազա՝ Ցեղասպանության զոհերի անուններով:
Հայտնի երգչուհի Ռիհաննան, ով վերջերս կրկին սկսել է հանդիպել սկանդալային ռեփեր Քրիս Բրաունի հետ, պատրաստվում է մայրանալ։
Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասն այսօր Ստամբուլում դռնփակ հանդիպում է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ:
Օբամայի վարչակազմը մտադիր է այս ամիս հայտարարել մի հավակնոտ նախագծի մասին, որը վերաբերում է մարդկային ուղեղին և դրա գործունեությանը. այն կներառի հասարակական և մասնավոր գիտնականների:
Իրանն իրավունք ունի ունենալ «անվտանգ միջուկային պոտենցիալ», սակայն դրա համար կան որոշակի չափորոշիչներ: