Բաժիններ՝

Իրանն ու Թուրքիան կարող են կնքել գազային նոր համաձայնագիր

Թուրքական Dünya Bülteni լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ու Իրանի էներգետիկայի նախարարություններն այսօր նոր բանակցություններ են անցկացնելու Թեհրանում: Թուրքական պատվիրակությունը Թեհրանում մասնկացում է էներգետիկ կոնֆերանսի, որին մասնակցում են նաև այլ երկրներ:

Կոնֆերանսի կուլիսներում թուրքական ու իրանական պատվիրակությունները բանակցում են նավթի ու գազի առուծախի շուրջ: Ակնկալվում է, որ բանակցությունների արդյունքում կողմերը ստորագրելու են նոր համաձայնագիր:

Բացի այդ, նշվում է, որ Թուրքիան ցանկանում է օրական 5 միլիոն խորանարդ մետրով ավելացնել Իրանից բնական գազի ներկրումը: Եթե դա տեղի ունենա, ապա Իրանն օրական Թուրքիա կարտահանի 35 միլիոն խորանարդ մետր գազ:

Հիշեցնենք, որ 1996 թվականին Իրանի ու Թուրքիայի միջև 25 տարով կնքված գազային համաձայնագրով Իրանը պարտավորվել է տարեկան Թուրքիային մատակարարել 10 միլիարդ խորանարդ մետր գազ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031