Բաժիններ՝

Բաղադրատոմսը պարզ է՝ հարկավոր է հնարավորինս լավ պաշտպանվել Ռոնալդուից. Քերիկ

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մայքլ Քերիկը հերթական անգամ նշել է, որ պատասխան հանդիպման ժամանակ իր թիմին հեշտ չի լինի կասեցնել «Ռեալի» աստղ Կրիշտիանո Ռոնալդուին։

«Առաջին հանդիպման ժամանակ երկու թիմերն էլ կարող էին հաղթել, քանի որ ուժեղ հարձակման և պաշտպողական գիծ ունեն։ Ուստի հաղթելու համար անհրաժեշտ է լավ գործել դաշտի բոլոր հատվածներում։ Երկրպագուները մեզանից միշտ հաղթանակներ են ակնկալում։

Ինչ վերաբերվում է Ռոնալդուին, ապա նա յուրահատուկ ֆուտբոլիստ է։ Նա տիրապետում է հուժկու հարվածների և ցանկացած պահի կարող է սպառնալ դարպասին։ Սակայն բաղադրատոմսը պարզ է՝ հարկավոր է հնարավորինս լավ պաշտպանվել»,-  Քերիկի խոսքերն է մեջբերում «կարմիր սատանաների» պաշտոնական կայքը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս