Բաժիններ՝

«Հայգազարդը» կվճարի խողովակներով

ՀՀ կառավարությունն իր այսօրվա  որոշմամբ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին իրավունք է վերապահել` թույլատրել «Հայգազարդ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով իրեն պատկանող Տավուշի մարզի Հաղթանակ գյուղից մինչև Բագրատաշեն գյուղն ընկած տարածքում գտնվող 1987թ. կառուցված միջին ճնշման 159 մմ տրամաչափի 3 հազար 585 գծամետր և 219 մմ տրամաչափի 4 հազար 300 գծամետր երկարությամբ ստորգետնյա գազատար խողովակներով վճարել ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի ձեռքբերման դիմաց: Նշված գույքն ամրացվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմին: Որոշման արդյունքում կլուծվի մարզի Պտղավան և Բագրատաշեն գյուղերի ջրամատակարարման հարցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս