Եգիպտոսի ՆԳՆ-ը կասեցրել է «Մուսուլման եղբայրների» թերթի գործունեությունը
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսում այսօրվանից սկսած կասեցվել է «Մուսուլման եղբայրներ» շարժման «Ազատություն և արդարություն» թերթի գործունեությունը: Եգիպտոսի ԱԳՆ-ը հրահանգել է դադարեցնել թերթի տպագրումը և առգրավել ողջ տպաքանակը:
Այդպիսի որոշում է ընդունվել այն բանից հետո, ինչ Եգիպտոսի կառավարությունը նախօրեին պաշտոնապես «Մուսուլման եղբայրներ» շարժումը ճանաչեց որպես ահաբեկչական կազմակերպություն:
Նշվում է, որ այսօր առավոտյան մայրաքաղաք Կահիրեի շրջաններից մեկում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով զոհվել է 1 և վիրավորվել է 4 մարդ: Նախնական տվյալներով՝ պայթուցիկ սարքը թաքցված է եղել աղբամանում: