Ոչ լեգիտիմ նախագահը շնորհավորանքներ է ստանում

ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանին 168.am-ը հարցրեց, թե ինչպե՞ս է վերաբերվում հանձնաժողովի չորս անդամների կողմից նիստ հրավիրելուն, որտեղ իրեն պաշտոնանկ են արել և երեք կողմ և մեկ ձեռնպահ քվարկությամբ հանձնաժողովի նախագահ ընտրել ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանին:

«Նախ՝ ուզում եմ շնորհավորել Լյուդմիլա Սարգսյանին՝ ոչ լեգիտիմ նախագահ ընտրվելու առիթով: Կարծում եմ, շատ լուրջ մաթեմատիկական գիտելիքներ պետք չէ՝ հաշվելու համար, որ 7-ի մեջ մեծամասնությունը չորսն է, և ոչ թե երեքը: Իրենք անընդհատ հղում են անում ԱԺ Կանոնակարգին, բայց առաջին հերթին խախտել են Կանոնակարգը: Բացի այդ՝ չեն հասկանում, որ նման չակերտավոր ընտրություններ կազմակերպելով, իրենք ծիծաղի առարկա են դարձնում ոչ միայն այն մարդուն ում ընտրում են, այլ իրենք իրենց: Չնայած ավելին չէի էլ սպասում»,- ասաց Սուքիաս Ավետիսյանը:

Տեսանյութեր

Լրահոս