Մինչ էկոնոմիկայի նախարարը եվրոպական տարածաշրջանում Հայաստանի տնտեսության ռեկորդային բարձր աճերով է պարծենում, տնտեսական ակտիվության տեմպերը գնալով նահանջում են։ Նույնիսկ հայտնի ոլորտները՝ շինարարությունն ու ծառայությունները, որոնք մինչև հիմա քաշում էին տնտեսական աճը, այլևս ի վիճակի չեն տանել այդ բեռը։